top of page

Արցախի ցեղասպանության իրական հեղինակը Ռուսաստանն է

  • 20 сент. 2023 г.
  • 2 мин. чтения

20.09.2023



Արցախի դեմ Բաքվի լայնածավալ գրոհը ուղեկցվում է ռուսական պետական քարոզչության կեղտոտ գրոհով Հայաստանի դեմ, գբիստական թոռնիկ Պեսկովը, ալկոհոլիզմով տառապող Զախարովան եւ խելապակաս հարբեցող Մեդվեդեւը վրադիր։ Այս կեղտոտ քարոզչության նպատակը մեկն է՝ արդարացնել Ռուսաստանին եւ ողջ մեղքը բարդել Հայաստանի վրա։

Այս կեղտոտ քարոզչությունը կառուցված է իրենց ագենտ Փաշինյանի «Ղարաբաղը ազերբայդժանի մաս ճանաչելու» մասին հայտարարության վրա, «որը փոխել է եռակողմ հայտարարության եւ ռուսական զորակազմի տեղակայման պայմանները»։ Կրեմլի գոպնիկ ռեժիմի այս ողորմելի ատմազկան միայն ընդգծում է նրա իրական մտադրությունները, քանի որ եռակողմ հայտարարությունը պաշտոնապես չեղարկված չէ, ինչպես նաեւ ստորագրված չէ որեւէ այլ փաստաթուղթ, որով «Ղարաբաղը ազերբայդժանի մաս է»։ Ըստ այդմ, ոչ մի բանավոր հայտարարություն չի կարող պատճառ բերվել։

Մի այլ նողկալի ատմազկա էլ են հորինել՝ Հայաստանը թեքվում է դեպի Արեւմուտք, ռուսական եւ ռուսապատկան տեղական պրոպագանդոների ձայնակցությամբ։ Սա էլ է իրենց ագենտ Նիկոլի՝ ռուսների եւ մյուսների համար պատրվակներ ստեղծելու առաքելության մաս։

Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ խոսնակների երեկվա հակասական հայտարարությունները միայն հաստատեցին, որ Բաքուն նախապես տեղյակ է պահել հարձակման մասին։ Ավելին, շուտով պարզվելու է, թե ով է կազմակերպել Թաղավարդի շրջանում տեղի ունեցած միջադեպը, որով Բաքուն պատճառաբանում է իր «հատուկ գործողությունը»։

Ռուսական պետական քարոզչությունը ամբողջովին կառուցված է Բաքվի շահերի եւ պահանջների դիրքերի վրա, իսկ ՌԴ պետական կառույցներն իրենց վրա են վերցրել Բաքվի այն քարոզչական թեզերի հաստատումը, որոնցով հիմնավորվում է Բաքվի «հատուկ գործողությունը»։ Մասնավորապես, որ Արցախում Հայաստանի բանակի կազմավորումներ կան։ Փոխարենը՝ Բաքվի ոչ մի դատապարտում եւ նույնիսկ հիշատակում:

Ավելացնենք երկու առանցքային հայտարարություն ՌԴ-ից։ Սոչիում սեպտեմբերի 4-ին Պուտին-Էրդողան հանդիպմանը միակ պայմանավորվածությունը եղել է Հայաստանի դեմ Արցախում եւ այլ շրջաններում գրոհը։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում էթնիկ զտումները պետք է իրականացվեն հնարավորինս «անցնցում»։ Ռուսական համացանցի «լիբերալ» հատվածում, որն իրականում կապված է ՌԴ հատուկ ծառայությունների հետ, ՌԴ մտադրությունները շարադրված են հստակ եւ առանց երկիմաստությունների։

Այս ամենը վկայում է, որ Արցախի դեմ գրոհի եւ ցեղասպանության նախաձեռնողն ու առաջնորդողը Ռուսաստանն է։ Մոսկվան գետնի վրա կատարում է Հայաստանի վերացման ծրագրի իրականացման օպերատիվ երաշխավորության դերը։

Այստեղ կարեւոր է գիտակցել տեղի ունեցողի ընդհանուր պատկերը, որը չափազանց կոշտ է: Հայաստանի վերացումը Ռուսաստանի համար (Լավրովը–Ֆիդանին) էքզիստենցիալ, կենսորոշ անհրաժեշտություն է Հարավային Կովկասից հեռանալու պարագային։ Հակառակ դեպքում Ռուսաստանն ինքը կտրոհվի (Կուրղինյան)։ Այժմ հայկական պետականության ոչնչացումն իրականացվում է Անատոլիայի թուրքերի և քոչվոր ցապարների ցեղային միավորման ձեռքերով՝ նրանց կենտրոնատեղին Բաքվում է։ Խոսքը «ազերբայդժանեցների» մասին է, որոնք լույս աշխարհ են եկել ի կատարումն Ստալինի 1939 թ. դեկրետի: Թուրքերը Արևմտյան Հայաստանի քրդերի հետ մեկ դար առաջ նույն դերակատարումն ունեցան 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության երկու փուլերում՝ սկզբում ցարական, ապա բոլշևիկյան Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Ռուսները Արցախով չեն սահմանափակվելու, գրոհները շարունակվելու են ՀՀ այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը։ Գործելու է նույն սխեման, ինչ 1916-ի Վանի ռուսական ստորությունից սկսած։ Նիկոլի եւ նրա հենակ ռոբասերժ «ընդդիմության» պարտավորությունների մեջ է Հայաստանը ռուսական ծիրում պահելը մինչեւ վերջին հայը, չեզոքացնել հայ ժողովրդի դիմադրությունը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page