top of page

Արցախն Ադրբեջանի կազմում տեսնողը պետական դավաճան է

23.05.2023

ԱՀ խորհրդարանի պատգամավոր Աշոտ Դանիելյանի գնահատմամբ, ԼՂՀ հարցը միայն Արցախի հարց չէ, միասնական հարց է, Հայաստան ունենալու հարց է: Երեկ ուշ երեկոյան կայացած խորհրդարանի արտահերթ նիստը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում»:


Քննարկվեց ԱՀ խորհրդարանի հայտարարության տեքստը: ԱՀ խորհրդարանի պատգամավորի գնահատմամբ, բոլոր միջազգային հանդիպումներում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խորացնում է Արցախի հանձնման գործընթացը եւ «հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները՝ այդ կապիտուլյանտին հետ պահելու իր քայլերից»: Նա նկատեց, որ ՀՀ որեւէ իշխանություն չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս եւ չի ունեցել այնպիսի տեսակետներ, ինչպիսիք այս «ազգակործան պատուհասը»: ԱՀ խորհրդարանի պատգամավորը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու մի փաստաթուղթ, որով Արցախը կհայտարարվի Ադրբեջանի մաս, քանի որ դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը եւ ԳԽ որոշմանը: Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որում ամրագրված է, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, բանախոսն ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթ, որում Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, դա կլինի «պետական դավաճանություն»:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page