top of page

Արցախն ինքնակամ ինտեգրվեց Ադրբեջանին

  • 9 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

Սուտ էին արցախաբնակ հայանուն հակահայերի բարբաջանքները թե իրենք դիմանում են, դիմադրում են և այլն...


09.09.2023


Ակն-Աղդամով մեկ ժիգուլու մուտքն անգամ նշանակում է, որ հարցն ավարտված է:

Իրականացավ իմ ևս մեկ կանխատեսում: Բառացի, անգամ` տառացի:

Օրեր առաջ էր, որ գրեցի, որ Արայիկն այլևս ռեսուրս չունի մասշտաբային դավաճանություններ գործելու և Արցախը վերջնականապես հանձնելու համար Մոսկվային անհրաժեշտ է սեփական, նոր իմիջով, բայց ամբողջությամբ սեփական ճորտ վիժվածքի նշանակել: Այդ վիժվածքը այս նորընտիր կեղծ նախագահ ԿԳԲ-շնիկն էր:

Հետաքրքրական է, որ սրան ընտրեցին Արցախի կեղծ Ազգային Ժողովի ողջ կազմով: Ինչը նշանակում է, որ բոլոր արցախցիները ընտրեցին սրան: Սա հաստատվում է նաև այն փաստով, որ այս վիժվածքի ընտրության հարցում ոչ ոք ընդհանրապես չբողոքեց:

Հիմա, ոչ թե օգնելու, այլ Ադրբեջանին վերջնական հաղթաթուղթ հանձնելու համար Մոսկվան սննդաղբով բեռնված մի բեռնատար ուղարկեց Արցախ: Կարևորը, որ այն մտներ Ակնի կողմից:

Իսկ դա նշանակում է, որ Արցախն արդեն գործնականորեն ևս մտել է Ադրբեջանի կազմ:

Արցախցին, որ իրեն հերոսի, դիմադրողի, արժանապատվի տեղ է դրել, արցախցին, որ երեկ Ակնի ճանապարհը փակ էր պահում` այսօր ռուսի (իմա թուրքի) առջև բացում է ոչ միայն Ակնի ճանապարհը` այլև Արցախի վերջին դարպասը:

Ընդամենը շաբաթների ընթացքում սրան կհետևի ադրբեջանական զորի մուտքը Ստեփանակերտ:

Այս ժողովուրդը բացառիկ, անգերազանցելի տաղանդ ունի ինքն իր աղբյուրի մեջ ոչ թե թքելու, այլ` միզելու, ինքն իր հացը թունավորելու և ինքն իր զավակին ոչնչացման դատապարտելու:

Չկա մեզ նմանն աշխարհում: Մենք անգերազանցելի ենք ինքնաոչնչացման այդ սրբազան գործում:


Հայկ Մարտիրոսյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page