top of page

Արցախն սև խոռոչ է դարձել. ինչ է իրականում այնտեղ կատարվում որևէ մեկին հայտնի չէ

  • YO
  • 24 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

24.09.2023



Արցախը տեղեկատվական առումով դարձել է սև խոռոչ՝ բառի բուն իմաստով: Անհասկանալի է, թե այնտեղ ինչ է կատարվում: Կռվո՞ւմ են, խաղա՞ղ է, թշնամին հաղթե՞լ է, եթե հաղթել է, ապա ինչո՞ւ առաջ չի գնում, ռուսներն ի՞նչ դիրքորոշում ունեն և նման բազում հարցեր:


Ես աստիճանաբար սկսում եմ կասկածել, որ հենց այս պահին մեր նկատմամբ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻ ՄԵԾ ԴԻՎԵՐՍԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ, որը կոնկրետ նպատակ ունի ամենից առաջ ապացուցել և հիմնավորել, որ Արցախն այլևս չկա, իսկ հետագա հեռանկարում էլ մեջտեղ բերել ազգային խորը կոպմլեքսավորում առաջացնող այն թեզը, թե. «Արցախն առանց կռվի հանձնվեց, զենքը ձեռքին թողեց, որ իրեն մորթեն»:


Երկու դիտարկում.


1. Թշնամին հայտարարում է, թե ՊԲ-ն զինաթափվել է և ՀՍԿԱԿԱՅԱՆ զենք է հանձնում, հսկայական խոսքը ՇԵՇՏԱԴՐՎՈՒՄ Է, սակայն, որպեսզի պարզ լինի, երբ նայում ես հանձնված զենքի ցուցակը, խոսվում է ընդամենը 4-ական տանկի և զրահամեքենայի ու մոտ 10 հատ հրանոթի մասին, մնացածը մանր բաները են: Ասենք, էլի, որ ցուցակը մեծ լինի և ազդեցիկ, 956 հատ նշել են միայն… ԱԿԱՆԻ ՊԱՅԹՈՒՑԻՉ,

2. Եվ գլխավորը՝ ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիտորինգը վկայում է, որ թշնամին առնվազն 335 սպանված ունի, իսկ ոմանք էլ խոսում են 1.000 հոգու մասին: Այս առումով ՏԵՂԿԱՏՎԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ Է ՆՄԱՆ ԱՅՆ, որ մեր տեղեկատվական տիրույթում այս մասին չի խոսվում, փորձում են մեզ հուսահատեցնել, կորստի հետ համակերպման, թևաթափ վիճակ առաջացնել:


Մհեր ՀԱԿՈԲՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page