top of page

«Արցախ, Հայաստան, Սփյուռք եռամիասնություն» բաժանարար իդիոտիզմը և «կորուստ» բառի իմաստը

  • 29 сент. 2023 г.
  • 2 мин. чтения

29.09.2023



Տարածված դարձված կար. «պաշտպանենք Արցախը այլապես կկորցնենք այն ինչպես կորցրեցինք Նախիջեւանը»: Հարազատ եւ տրամաբանորեն անթերի թվացող: Նմանությամբ արդեն հնչում է «պաշտպանենք Սյունիքը այլապես կորցնելու ենք ինչպես կորցրեցինք Արցախը»: Իրականում, նման կազմությամբ կոչերը իրենց մեջ կործանարար, հսկայական քայքայիչ լիցք են պարունակում: Ինչու այդպես՝ չէ որ դրանք կենսական նախազգուշացումներ են, կհարցնի 1000 ընթերցողից 999-ը: Ոչ, չարիք են եւ ահա թե ինչու:


Նույնիսկ հիմա, արցախյան իրադարձությունների ընթացքին, հանրության լայն շրջանակների համար շոշափելի չէ «պաշտպանենք Ա-ն թե չէ կկորցնենք այն ինչպես կորցրեցինք Բ-ն» կառուցվածքով կոչերի չարիքը: Նման կոչերի արատը պարփակված է /ա/ «կորուստ» բառի մեջ եւ /բ/ դրա կրկնակի օգտագործման, «ինչպեսի» երկիմաստության միջոցով երկրորդ պնդումից առաջինի պարտադիր հետեւության, կամ դոմինոյի սկզբունքի կեղծ պնդման մեջ: Սրան ավելացնենք բանաձեւի, որպես կանոն, ողբացած, եթե ոչ հիստերիկ, բանավոր արտաբերումը, ինչը զգացմունքային առումով բնական է, բայց միեւնույն ժամանակ, միայն ուժեղացնում է կաղապարի քայքայիչ լիցքը:


Հիմա, կրկնելով այս կաղապարը Սյունիքի վերաբերյալ, նախ պնդում ենք Արցախի կորուստը, այնուհետեւ դոմինոյի սկզբունքով շաղկապում այն Սյունիքի անխուսափելի կորստյան հետ: Շեշտենք «անխուսափելի» բնորոշումը, քանի որ դա է դրված քայքայիչ վիրուսի կորիզում /բ/ եւ, վարակման պարագային, մեր հոգեբանական ստատուսի անբաժան արատավոր մաս է կազմելու: Ստատուսը համացանցային իմաստով չէ օգտագործած, այլ բժշկական:


Հաղորդակցության ընդհանուր տեսությունից հայտնի է, որ որքան կարճ է պնդումը, այնքան ավելի մեծ լիցք կարելի է տեղադրել դրա մեջ: Եթե, իհարկե, խելքով մոտենալ: Ինչպես եւ «Արցախ, Հայաստան, Սփյուռք եռամիասնություն» բաժանարար իդիոտիզմը, այնպես էլ մաքուր տեսքով «կորուստ Բ-ից հետեւում է կորուստ Ա-ն» պնդում հանդիսացող կաղապարը մշակված են ռուսական ՖՍԲ եւ թուրքական MIT կարգի հատուկ ծառայությունների հոգեբանական պայքարի լաբորատորիաներում:


Սրանք, այսպես կոչված, վիրուսային կաղապարներ են, որոնք հեշտությամբ պառկում են կենցաղային «տրամաբանությամբ» առաջնորդվող անհատների եւ խմբերի լեզվին: Ավելին, մեկ անգամ պառկելով, դրանք վերարտադրվում են բազմիցս եւ փոխանցվում շփվող անհատներին ու խմբերին՝ դառնալով հոգեբանական համաճարակային աղետ:


Ուշադրություն դարձնենք, որ 1988 թվականի արցախյան շարժումը, որը «Ղարաբաղ» կոմիտեի մեծ մասի միջոցով ուղղորդվում էր Մոսկվայից, սկզբնապես առաջադրել էր Արցախի եւ Նախիջեւանի միացման խնդիրը՝ իբրեւ ընդհանուր եւ մարդկանց համար ոգեւորիչ: Շուտով, սակայն առաջ քաշվեց հենց «միացնենք Արցախը այլապես կկորցնենք այն ինչպես կորցրեցինք Նախիջեւանը» բանաձեւը:


Ինչպես նշեցինք ներածական մասում, այդ բանաձեւը նախ պնդում էր Նախիջեւանի կորուստը, այնուհետեւ դոմինոյի սկզբունքով շաղկապում այն Արցախի գալիք կորստյան հետ: Դա պիտի տեղի ունենար Ռուսական կայսրության երկրորդ, մեկ սերունդ անց, տրոհման պահին, որը, սակայն, ծրագրավորված էր նույն Լուբյանկայի կաբինետներում դեռեւս հեռավոր 1984 թվականին՝ անդրոպովյան «Կաբան» ռազմավարական դոկտրինի շրջանակներում: Այնտեղ բոլորը չէ, որ ապուշներ են, մեղմ ասած: Ըստ կայսրության կառավարելի էվոլյուցիայի, հայերի ռուսապահպան դերը Կովկասում պիտի փոխանցվեր թուրքերին, ինչի ականատեսն ենք հիմա: Կովկասից Ռուսաստանի ետքաշմանը զուգընթաց Հայաստանը պիտի ոչնչացվեր՝ ոչ մի գուբերնիա, միայն տարագրում դեպի Վրաստան ու Իրան: Սրանք նախագծումներ են, որոնք հիմնված են պատմական օրինաչափությունների եւ էթնոսների բնութագրերի վրա: Հայ էթնոսի բնութագիրը պարփակված է մի քանի տասնյակ հատորներում: Մեր խնդիրն է հուսախաբ անել դրանք կազմող ռուս պլանավորողներին՝ թե հեռավոր 1984-ից, թե այժմյան:


Որն է, ուրեմն, մեր կոչ-բանաձեւի շինիչ տեսքը: «Վերադարձնենք Արցախը՝ մերն է Սյունիքը»: Սա հաստատապես առնչություն չունի ՖՍԲ եւ MIT կարգի կառույցների հետ: Փոխարենը՝ խփում է նիկոլական «պատերազմի մեջ չներքաշվելու» եւ լենայական «համակերպվիր, դու պարտված ազգ ես» թշնամական հիստերիային: Բանաձեւը պարտադիր չէ, որ պատերազմական հեռանկարի վրա խարսխված լինի: Ավելին, Անկարայի եւ Բաքվի դեմ հոգեբանական եւ տեղեկատվական «խաղաղ» պայքարի եղանակները առավել գործունը կլինեն: Կոնվենցիոնալ պաշտպանությունը, իհարկե, պիտի ուժեղացվի անկախ ամեն ինչից:


1000 հոգուց գոնե 10-ը, համոզված ենք, ուշադրություն կդարձնեն բերված արտածումներին եւ ցանկալի է, որ այդ մարդիկ առնչություն ունենան քաղաքական հրապարակային կյանքին: Անշուշտ, խոսքը ռուսապատկանների մասին չէ, այլ հակադիր բեւեռի վրա գտնվողների:


Պավել ԴԱԼԼԱՔՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page