top of page

«Ա՛յ աղջի, շաշ ե՞ս, էսպիսի գործը կթողնե՞ն». կոլորիտային հուշեր Սոս Սարգսյանի աշխատանքային առօրյայից


Հայագետ-բառբառագետ, անվանի մտավորական Ջեմմա Բառնասյանը հիշում է.


Այս լուսանկարը հրապարակելուց հետո շատերն են հարցնում, թե ինչ առիթով էի Սոս Սարգսյանի հետ լուսանկարվել։ Ասեմ. 2003 թ. իմ դիմումի համաձայն Կինոյի և թատրոնիի պետական ինստիտուտում հայոց լեզվի և գրաբարի դասավանդման աշխատանքից ազատվելու դիմում էի ներկայացրել ռեկտորատ։


Ռեկտորը՝ Սոս Սարգսյանը, չէր ստորագրել դիմումս և ինձ հրավիրել էր հանդիպման։ Ինձ զվարճացրեց նրա հանդիմանությունը.«Ա՛յ աղջի, շաշ ե՞ս, էսպիսի գործը կթողնե՞ն»։ (Ի դեպ, մի օր նա լսել էր գրաբարի իմ դասը թատերագետների մոտ և շատ էր հավանել)։


Բայց երբ բացատրեցի, որ այլ բուհում ամբիոնի վարիչ եմ նշանակվել, ստորագրեց։ Ինձ հետ եկած դուստրս էլ լուսանկարեց հրաժեշտի պահը։

bottom of page