top of page

Բանկերը՝ Հաղթանակին

04.11.2020

Պատերազմական այս դժվար ժամանակաշրջանում յուրաքանչյուրս փորձում ենք մեր ներդրումն ունենալ բանակի հզորացման, ինչպես նաև թիկունքն ամրապնդելու գործում։ Այս հարցում կարևոր մասնակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող 17 բանկերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տվյալներ, թե որքան գումար են նիրաբերել բանկերը: Տեղեկատվությունը, որը պարբերաբար թարմացվում է, վերցված է himnadram.org, 1000plus.am կայքերից և բոլոր բանկերի ֆեյսբուքյան էջերից: Մենք չենք բացառում, որ կան բանկեր, որոնք նույնպես ցուցաբերել են իրենց աջակցությունը, բայց այդ տեղեկությունը հրապարակային չի դարձել:


1.«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ — ընդհանուր` 519 400 000 դրամ - 500 մլն. դրամ և 34.000 Եվրո տրամադրվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամին։


2. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ — ընդհանուր` 210 000 000 դրամ։ 139 000 000 տրամադրվել է տրամադրվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամին (որից 10 000 000 դրամը`«ԱԿԲԱ Բանկի» կողմից, 10 000 000 դրամը`«ԱԿԲԱ լիզինգի» կողմից, 10,903,000 դրամը`աշխատակիցների կողմից, 18,405,000 դրամ ուղղել են նյութատեխնիկական աջակցությամբ): 50 000 000 դրամ՝ Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ, 31 000 000 դրամ՝ մեր հայրենակիցներին ապաստան տրամադրող հյուրանոցներին և հյուրատներին:


3. «Այ Դի Բանկ» ՓԲԸ - ընդհանուր`113 000 000 դրամ (Idram Paymetny System-ի հետ համատեղությամբ), որից 13 000 000 դրամն աշխատակիցների կողմից «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


4. «Արմսվիսբանկ» ՓԲԸ - ընդհանուր`111 500 000 դրամ – 110 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ, 1 500.000 դրամ - Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ։


5. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ - ընդհանուր`100 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


6. «Ինեկոբանկ» ՓԲԸ - ընդհանուր`100 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


7. «Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան» ՓԲԸ - ընդհանուր`60 000 000 դրամ - 50 000 000 դրամ - Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ, 10 000 000 - աշխատակիցների կողմից տրամադրվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


8. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ - ընդհանուր`50 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


9. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ - ընդհանուր`40 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


10. «Կոնվերս Բանկ» ԲԲԸ - ընդհանուր`40 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


11. «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ - ընդհանուր`30 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկականհիմնադրամ։


12. «Յունիբանկ» ԲԲԸ - ընդհանուր`10 000 000 դրամ - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


13. «Արդշինբանկ» ՓԲԸ - 6 100 000 դրամ - 1 000 000 ռուբլի - «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


14. «Մելլաթ Բանկ» ՓԲԸ - ընդհանուր` 5 000 000 դրամ- «Հայաստան» Համահայկական հիմնադրամ։


15. «Արցախբանկ» ՓԲԸ – տվյալներ չկան։


16. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ - տվյալներ չկան։


17. «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ - տվյալներ չկան։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page