top of page

Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին 20 օր է տրվել տները լքելու համար

05.08.2022

Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։


«Հայկ Խանումյանը մեզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ յուրաքանչյուրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ էլ ինելու: Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշեց Չաուշյանը:


Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւս հարցը քննարկվել է։


«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չի: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինյանն է այս ամենին հասցրել: Իրա կարգախոսն է՝ բոլորը մեղավոր են բացի իրենից»,- ընդգծեց Անդրանիկ Չաուշյանը։


Իսկ ավելի վաղ Tert.am-ին Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրենց տրվել է 20 օր՝ բնակավայրն ազատելու համար։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page