top of page

Բժիշկներ և քաղաքականություն

11 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

Արցախում բժիշկները ստորագրահավաք են անցկացնում ընդդեմ ընտրությունների կայացման։ Նրանք պահանջում են երկրում արտակարգ դրություն մտցնել և հետաձգել առաջիկայում կայանալիք ընտրությունները։ Evnnews.com-ը զրուցել է ստորագրահավաքի կազմակերպիչ, Ստեփանակերտի Արևիկ ՄԲ կենտրոնի մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին  63 բժիշկներ արդեն մասնակցել են ստորագրահավաքին։ Այս հարցում տարբեր գործիչներ ևս նույն հորդորն են հղել իշխանություններին, որոնցից են օրինակ Մասիս Մայիլյանը, ով հորդորել է իր ընտրողներին բոյկոտել և չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, Ռուսլան Իսրայելյանը, Կրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը և այք։ Մերի Գրիգորյանն ասում է,-«Առաջին փուլի ժամանակ կրկին կոչեր էի արել հետաձգելու, ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան իմ էջում գրում էի, որ պետք է հետաձգել, ՀՀ որոշ քաղաքական գործիչների էլ նույնպես գրել եմ, որ միջամտեն ընտրությունները չեղարկելուն։ Նախագահի մի քանի թեկնածուներ էլ կոչ արեցին՝ լսող չկար։ Ինչևիցե, ընտրությունները կազմակերպեցին։ Հենց առաջին վարակակիրն էլ եկել էր ընտրության պատրվակով և մասնակցեց ընտրությանը։ Անհերքելի է արդեն, որ Արցախում վարակը ներթափանցել է ընտրությունների պատճառով»։ Նա հայտնում է, որ իր և բժիշկների խնդիրը վեր է քաղաքական գործընթացներից․ «Հիմա ունենք մեկ նպատակ՝ մտնցնել արտակարգ դրություն և մարդիկ մնան տներում, թե չէ կանգնելու ենք ցավալի փաստի առաջ»։ Զրույցի ընթացքում Մերի Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ արդեն իսկ ներթափանցած վիրուսի տարածումը  ընտրություններից հետո կառավարելն անհնար կդառնա։ Եվ, չնայած այս ամենի, իշխանությունը շարունակում է պնդել, որ երկրորդ փուլ պետք է լինի։ «Ես լինելով բժիշկ, իմանալով, որ մեր առողջապահական համակարգը պատրաստ չէ մեծ թվով հիվանդներ ընդունել և բուժել, ՀՀ-ն էլ գերծանրաբեռնված է աշխատում, ասում եմ , որ կանգնելու ենք անդառնալի փաստի առաջ, էլ չեմ ասում բանակ մասին, եթե մուտք գործեց ինչ կունենանք»,- ասում է նա։ Բժշկի մտահոգություններից մեկն էլ արտակարգ դրություն չհայտարարելու պատճառով քաղաքացիների ազատ տեղաշարժն ու շփումն է։ Նրա խոսքով, իշխանությունները իրենց պահանջներին որևէ արձագանք չեն տվել  և անտեսում են բոլոր կոչերը։ Իսկ հեռուստատեսությամբ էլ շարունակվում է ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավները։ Մերի Գրիորյանը կոչ է անում իր կոլեգաներին, չնայած իրենց գերծանրաբեռնված աշխատանքին՝ միանալ և միասին պահանջել Արտակարգ դրություն։ Արաքսյա Փաշոյան

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page