top of page

Բուժում են՝ հետևելով ուրիշներին

  • T S
  • 26 мар. 2020 г.
  • 1 мин. чтения

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատմեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին։ Նախարարը հայտնեց` այս առումով Հայաստանը հետևում է միջազգային փորձին։

«Հայաստանն ունի «Հիդրոքսիքլորոկվին», որի միջոցով երեք օր է` բուժում ենք կորոնավիրուսով վարակված պացիենտներին։ Իսկ մինչ այդ երկու դեղերի կոմբինացիայով էինք բուժում մեր պացիենտներին, որը հանդիսանում է ՄԻԱՎ–ի բուժման դեղ»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` նախնական որոշում կա, որ «Հիդրոքսիքլորոկվինը» «Ազիտրոմիցինի» հետ խառնած պետք է տան թոքաբորբով պացիենտներին, ինչպես նաև նրանց, ովքեր չունեն թոքաբորբ, բայց ռիսկային խմբում են։ Նա նշեց, թե դեռ դժվար է ասել`փորձն ինչ կտա։


Ինչ վերաբերում է Հայաստանում առկա թոքերի արհեստական օդափոխության սարքերին, ապա նախարարը հայտնեց, որ երեկ ևս հինգ նման սարք է ներկրվել։

Հարցին, թե ե՞րբ կարող է կորոնավիրուսը Հայաստանում հասնել իր պիկին, Թորոսյանը պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն։


«Ճիշտ է, եղանակը «քաշում» է` ուշ է տաքանում, քանի որ եթե մի քիչ շուտ տաքանար, ավելի լավ կլիներ. ազատ տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում։ Եթե մեծ պիկ ունենանք, ինչպիսին Իտալիայում կամ Իրանում է, աղետալի կլինի երկրի համար»,–ասաց նախարարը։


Նա ասաց նաև, որ ոչ մի երաշխիք չկա քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը 7 օրվա շրջանակում մնալու և ժամկետը չավելացնելու հարցում։


Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ 290 է, առողջացել է 18 քաղաքացի։


Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը. նրանք տնից պետք է դուրս գան միայն անձը հաստատող փաստաթղթով և խիստ անհրաժեշտության դեպքում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page