top of page

Բումերանգի օրենքը. Ռուսաստանը ստանում է այն, ինչ արեց Հայաստանի հանդեպ

1 июл. 2023 г.
1 мин. чтения

01.07.2023

Պուտինը հունիսի 28-ին այցելել է Դաղստան և խորհրդակցություն անցկացրել Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ։ Ռուսաստանում ծաղրանկարային «ապստամբությունից» մի քանի օր անց Պուտինը որոշել է զբաղվել Դաղստանում զբոսաշրջությամբ։ Ըստ ամենայնի, հաջորդ «ապստամբությունը» սպասվում է Չեչնիայից և Ինգուշիայից, և դրան պետք է պատրաստ լինեն Դաղստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Պրիգոժինը «փորձարկեց» Ռոստովի և Վորոնեժի պետական ​​մայրուղիները և գոհ մնաց։ Չեչեն ապստամբներին կարող են անհրաժեշտ լինել այլ ուղիներ: Դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժումից առաջ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ռեժիսոր Սոկուրովը նախազգուշացրեց, որ Կրեմլի չափից ավելի ինքնավստահ քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը վերածվի «Մոսկովիայի»: Ինքը Պուտինը մինչ Պրիգոժինի ապստամբությունը հայտարարեց Ռուսաստանը մասնատելու Արևմուտքի մտադրության մասին. «նրանք Ռուսաստանի փոխարեն ուզում են Մոսկովիա, Սիբիր և այդպես շարունակ»: Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Լիզ Թրասը Համայնքների պալատում ելույթի ժամանակ կոչ է արել Լոնդոնին և նրա դաշնակիցներին նախապատրաստվել Ռուսաստանի հնարավոր փլուզմանը։ Ինչպես նշում է The Times-ը, բրիտանական կառավարությունը կարծում է, որ Միացյալ Թագավորությունը պետք է նախապատրաստվի Ռուսաստանի Դաշնության անսպասելի փլուզման սցենարին, որպեսզի նման իրադարձությունները Լոնդոնին անակնկալի չբերեն։ Նմանատիպ քննարկումներ՝ բաց թե լատենտ, տեղի են ունենում աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Ռուսաստանում հերթական ապստամբությունը համարվում է ժամանակի հարց։ Փորձագետները նշում են, որ դա կարող է տեղի ունենալ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերմանը զուգահեռ: Խռովության պատրվակով Վագներն արդեն դուրս է բերվել Ուկրաինայից։ Մնում է կանոնավոր բանակը, և դրա համար հնարավոր է կարող է պետք գակ երկրորդ խռովությունը: Ռուսաստանը ստանում է այն, ինչ ցանել է Հայաստանում, Արցախում։ Հիմա Ռուսաստանի հետ անում են այն, ինչ նա արել է Հայաստանի հետ՝ չեն թողնում լքել Ուկրաինան՝ «դեմքը պահելով», և վերջնական հարվածը չեն հասցնում՝ հետեւելով «լաբորատոր» Պուտինին, ով իր խոհարարից փախել էր Մոսկվայից: «Գայլից» փախավ, «աղվեսից» կփախչի՞։

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page