top of page

Բրյուսելում պարզ դարձավ՝ որ փախստականներին նկատի ունի տիկին վարչապետը

  • 19 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

19.07.2023



Տիկին վարչապետի լուսանկարը՝ Էյնշտեյնի պատկերով եւ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր» գրառմամբ, մամուլում ու սոցցանցերում մեկնաբանվեց որպես ակնարկ, որ արցախցիները փախստական են դառնալու։


Աննա Հակոբյանի «լուքն» արվել է Բրյուսելում։ Նա Բրյուսել էր մեկնել Նիկոլի հետ, Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցություններին, որի ժամանակ քննարկվել է նաեւ այսպես կոչված ազերբայդժանեցի փախստականների վերադարձը «արեւելյան ազերբայդժան», այսինքն՝ Հայաստան։ Թեման նոր չէ, բայց Բրյուսելում առարկայանում-«լեգիտիմացվում» է Նիկոլի «հասցեագրմամբ» բանակցությունների միջոցով։


Աննա Հակոբյանը առանցքային դերակատարություն ունի նիկոլական «խաղաղ օրակարգում»՝ իրագործելով հայ հանրության նեյրո-լինգվիստիկ թշնամական կոդավորման «կենցաղային» մասը՝ հայ կանանց երջանկության եւ դասալիք տղամարդկանց առաքելության տեսլականով։


Բրյուսելից հետո Նիկոլն «ինսպեկցիա» է արել Արարատի մարզը։ Մամուլը նկատել է, որ Երասխը դուրս է մնացել այցի ու քննարկումների շրջանակից։ Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքի վերաբերյալ խոր ու համապարփակ լռություն է մամուլում, բացի Մարգարայի անցակետի վերանորոգման մասին կցկտուր լուրերից։ Սկզբի համար այս միջանցքի երկարությամբ է նախատեսված ազերբայդժանեցների զանգվածային բնակեցումը, որը շարունակվելու է այլ «ապաշրջափակվելիք» մայրուղիների երկայնքով։


«Ազերբայդժանեցի փախստականները» միայն իրենց կապոցը չեն բերելու, այլեւ՝ այդ մայրուղիների երկայնքով հայ կանանց երջանկությունն ու դասալիք տղամարդկանց՝ հայրենասիրության նոր մոդելով վերափոխումը դոներ քեբաբնոցներում ու այլ «ենթակառուցվածքներում»։


Նիկոլի «ինսպեկցիան» Երասխի իրադարձությունների եւ համայնքի ղեկավարի փոփոխության ֆոնին նշանակում է մեկ բան՝ համայնքները չպետք է դիմադրեն Բաքվի եւ բացառված չէ՝ Անկարայի ներխուժմանը՝ «էկոլոգիական հարցերի», «փախստականների վերադարձի» պատրվակով, եւ որոշակի պահի՝ զինված, Նիկոլին ներքին հարցերում օժանդակելու համար։


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page