top of page

Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր

  • 27 окт. 2023 г.
  • 2 мин. чтения

27.10.2023



«Ես կորցրել եմ իմ հույսը, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի։ Երբ գործը բացվեց, ես ասացի՝ քաղաքական կամք կա՝ բացահայտելու Հոկտեմբերի 27-ը։ Այսօր ես շատ մեծ կասկածի տակ եմ դնում իմ իսկ ասածը, որովհետեւ չեմ տեսնում գործնական քայլեր, որ ուզում են բացահայտել»,- այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը՝ հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը։


Նա նշեց, որ 17 հատորով նյութերը իր փաստաբանը վերծանել ու հանձնել է նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Ես ուզում եմ իմանալ՝ այնտեղ եղած փաստերն արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է։ Արդյոք նորից անդրադարձել է դրանց։ Մի քանի օր առաջ, երբ ես ԱԱԾ-ում էի, նորից տվել եմ այդ բողոքը։ Հարցնում եմ, ասում են ընդհանուր բաներ։ Ես՝ որպես տուժող կողմ, որեւէ գործ չեմ տեսել»,- ասաց նա։ Հարցին, թե ռուսական հետք տեսնո՞ւմ է Հոկտեմբերի 27-ի գործում, Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Այստեղ կա ռուսական, թուրքական, նույնիսկ ամերիկյան հետք։ Ես չեմ բացառում՝ ԱՄՆ-ն էլ ուներ այստեղ շահագրգռվածություն, ռուսներն ու թուրքերը՝ առավել եւս»։


Հարցին՝ իշխանությունները չեն կարողանո՞ւմ բացահայտել գործը, թե՞ չեն ուզում Բախշյանը պատասխանեց՝ երկու գործոնն էլ կա։ «Նախ վկաներից շատերը չկան, երկրորդ՝ արդարադատության այդ ամբողջ համակարգի մեջ մարդիկ են, որոնք ինչ-որ ձեւերով կապված են նախկին թե նախագահների, թե մյուսների հետ։ Հետեւաբար, գուցե այդ ցանկությունն էլ չկա։ Գուցե նաեւ պրոֆեսիոնալիզմի պակաս կա։ Բայց եթե անգամ վարչապետը շատ ուզում է բացահայտել, որի մասին անընդհատ հայտարարում է, ես մի բան կասեմ՝ Մարտի 1-ն էլ չկարողացավ բացահայտել։ Մարտի 1-ը, որի ուղիղ հեղինակն ու կազմակերպիչն ով էր եւ հիմա որտեղ է նա, ինչո՞ւ բանտում չէ։ Հիմա ես հարց եմ տալիս, Մարտի 1-ը, որից իր մաշկը ցավացել էր, չբացահայտվեց, Հոկտեմբերի 27-ից, որից իր մաշկը չի ցավացել, չի՞ բացահայտվելու։ Բացահայտվելու է, բայց գուցե իրենից հետո, ես չգիտեմ։ Ես այսօր ոչ մի գործնական քայլ, որը տանում է բացահայտելու ուղղությամբ, չեմ տեսնում»,- հավելեց նա։


Անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, Անահիտ Բախշյանն ասաց․ «Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնեմ՝ 2000 թվականին ինձ կանչեց կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողնում աշխատել։ Կարող է հիմա այդ բաները չկան, բայց այն ինֆորմացիան, որն այն ժամանակ ուներ Գագիկ Ջհանգիրյանը, որը չօգտագործեց ու չհասցրեց իր նպատակին, հիմա թող լռի։ Ո՞վ սպանեց Արմենակյանին։ Սա այնքան ակնհայտ հարցադրում է, հաստատ այդ 5 հոգին չէին, ովքեր դահլիճում էին, դա ամեն ձեւով ապացուցվել է դատարանում։ Ո՞վ սպանեց, Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր»։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page