top of page

Գալինա Ստարովոյտովա՝ հայ ժողովրդի եզակի ռուս իրական բարեկամներից մեկը

  • YO
  • 15 авг. 2024 г.
  • 1 мин. чтения

15.08.2024



26 տարի առաջ իր տան շքամուտքում ատրճանակ-գնդացիրներից երկու քիլլերների կողմից գնդակահարվեց Հայաստանից ԽՍՀՄ պատգամավոր ընտրված, ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայկական շահերի անխոնջ պաշտպան, Արցախի` Հայաստանի կազմ մտնելու կողմնակից ու ժամանակի ամենաառաջադեմ, հակակոմունիստ և արևմտամետ Գալինա Ստարովոյտովան:

Ձերբակալված երեք անձանցից մեկը ռուսական հետախուզության` ГРУ-ի (իբր նախկին) հատուկ գործակալ էր:


Ստարովոյտովայի սպանությունն ու դրա մոտիվները, չնայած ձերբակակություններին, մնացին չբացահայտված:


Ստարովոյտովայի սպանությունից ամիսներ անց Ռուսաստանում ողջ իշխանությունը ստանձնելու էր սպանության պահին հետախուզության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Ստարովոյտովայի սպանությունից 11 ամիս անց Հայաստանի խորհրդարանում սպանվելու էին Հայաստանի ղեկավարները, որոնք սկսել էին հասկանալ, որ Մոսկվան Հայկական Հարցի հայաստանակործան ուղի է նախատեսել ու պարտադրում Հայաստանին և ընդդիմանում էին դրան:


Ես բախտ եմ ունեցել հանդիպել Ստարովոյտովային, լսել նրան: Երեխա էի` անգամ ոչ պատանի: Մեր դպրոց էր եկել` հավանաբար իր քարոզարշավի համար` հանդիպելու մեր թաղամասի բնակիչներին: Դեռևս այդ տարիքից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ` ես մնացի դահլիճում ու հանդիպումը լսեցի մինչև վերջ:


Ու թեև Հայաստանում երբևէ չէր ապրել և հայի արյուն բոլորովին չուներ` սիրում էր հայերին ու ընտրվեց 75% ձայներով:


25 տարի է անցել Գալինա Ստարովոյտովայի սպանությունից, բայց Հայաստանում Հայաստանի եզակի ռուս բարեկամներից ամենակարևորներից մեկին երախտագետ հայ ժողովուրդը ոչ մի հուշարձան չի կանգնեցրել, ոչ մի փողոց չի անվանակոչել: Նոր սերնդից գրեթե ոչ ոք` ոչ ոք Ստարովոյտովայի անունը չգիտի այսօր:


Փոխարենը հայ ժողովուրդը Արցախը, ի հակադրություն Ստարովոյտովայի համոզման` հանձնել է նվաճող եկվորներին ու այն ճանաչել Ադրբեջանի օրինական մաս:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page