top of page

Գայանե Հակոբյանի կալանքը չեղարկվեց, նա այն կկրի տանը և իրավունք կունենա միայն այցելել Եռաբլուր

  • YO
  • 5 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

05.06.2023

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի որոշումը ու փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով այն պայմանով, որ իրավունք կունենա այցելել միայն Եռաբլուր: Այս մասին հաղորդում է Yerevan Online Magazine-ի թղթակիցը:


Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով. նրան մեղադրանք էր ներկայացվել:


Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page