top of page

Գեղեցիկ Հայը կփրկի Հայքը

16.05.2023

Նկատի չունեմ միայն Արա Գեղեցիկին ու Ալեն Դելոնին։


Նկատի ունեմ Փառանձեմ թագուհուն,

որ հիմա կիթառը ձեռին ման է գալիս Երևանում․․․


Նկատի ունեմ Անուշ Ապետյանին ու Տարոն Անդրեասյանին։

Նկատի ունեմ Ազգի բոլոր նվիրյալներին․․․


Նկատի ունեմ գեղեցկագույն Արևմտահայ պոեզիան արարողներին՝


Դուրյանին, Մեծարենցին, Սիամանթոյին, Վարուժանին, Ռուբեն Սեվակին։

Այս հինգ հանճարը միջին հաշվով ապրեցին 28-ական տարի։


Երեքին մորթեցին, երկուսին Աստված «փրկեց»․․․


Նկատի ունեմ Տիգրան Մեծին ու Շիրակացուն․․․

Ազնավուրին ու Ֆրունզիկին,

Նկատի ունեմ հոգով սիրուն ու չիրքին քթերով բոլոր հայերին (չիրքին նշանակում է տգեղ, այլանդակ, այլիբեդաթ):


Նկատի ունեմ նաև գեղեցիկ հանճարներ

մշուշապատ կղզիներից՝

Ջորջ Բայրոնին և Չառլի Չապլինին․․․


Եվ, իհարկե՝

Նարեկացուն, Կոմիտասին, Արամ Խաչատուրյանին․․․


Նկատի ունեմ հատկապես Գեվորգի և Հռիփսիմեի տղա Այվազյան Հովհաննեսին (մականունը՝ Այվազովսկի), որը հայերիս և Աշխարհի մեծագույն նկարիչն է։


Բա Լեոնարդո դա Վինչի՞ն։


Տարբեր ժանրեր են։ Անհամեմատելի են։


Լեոնարդոն ծով չի նկարել։


Հովհաննեսը իր կնոջը՝ Աննա Բուռնազյանին լավ էլ նկարել է։


Ըստ իս Հայ Ազգի գաղափարախոսությունը նկարել է Հովհաննես Այվազյանը։


XIX-XX դարերում Աշխարհին տվել ենք մեծ Մշակույթ և մի երեք տասնյակ մեծ ֆիզիկ, այդքան էլ մեծ կոնստրուկտորներ,

առնվազն մի տասնյակ մեծ մաթեմատիկ՝

Յանոշ Բոյլի, Յան Լուկասեվիչ, Էմիլ Արթին, Երվանդ Քոքբետլյանց,

Պոլ Գարաբեդյան, Սերգեյ Մերգելյան, Սերգեյ Ադյան, Սուրեն Առաքելով,

Բորիս Բաբայան, Լեվոն Բաբաջանյանց։


Ոչ Աշխարհն է գնահատել, ոչ՝ մատաղացուները։


Բոլորն էլ սիրուն, մտածող, երազող աչքերով․․․


Հայ ազգը գեղեցկացնում են նաև հայտագետները։


«Քարահունջ» Հայագիտական կենտրոնում

աննկարագրելի զեկուցումներ են կարդում։

Առանց չափազանցության՝ հանճարեղ զեկուցումներ։


Եթե մեր Ծովից՝ Ծով երկիրը լիներ՝

Ի՜նչ գիտական ներուժ կունենար․․․


Չարքի թիրախը միայն Արցախը չէ,


Չարքի նպատակը միայն Հայքը չէ՝ Հային կուլ տալն է։


Նախ՝ նսեմացնել, վարկաբեկել, ձեռ առնել հայ ազգին, ոչ միայն «թագավորին» ու «թագուհուն», որոնք ամեն ստորության պատրատ են,

միայն թե մնան աթոռներին․․․ ՝

Այդ կենդանիների համար իրենց արածը ստորություն չէ՝

ապրելակերպ է։ Մեջները հայ չկա, մարդ չկա, շուն էլ չկա,

չնայած իրենց երևակայում են «թուրքի շուն»։


Դրանց ո՞վ և ինչպե՞ս է բուծել։


Միթե սիրուն հայ չկա՞։ Գողականներից դատեք՝

Կիկլոպ, նույն ինքը՝ Քոռ շունը; Կոբռա; Չեբուռ; թարախաբշտիկ։


Հայաստանի գահին կուզեի տեսնել Գարեգին Նժդեհին․․․


Մեր վախթն էլ կգա՝ Նեմեսիս-2 կլինի ու Նժդեհը կգա։



Վիկտոր Վահանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page