top of page

Դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը. մարդասպանին հաջողվել է բռնել թեժ հետքերով

  • YO
  • 19 окт. 2023 г.
  • 1 мин. чтения

19.10.2023



Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդի՝ «Парк Горького» եւ «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի որդին եւ զոքանչը։


Ինչպես գրել է SHOT-ը, ռեժիսոր Արտյոմ Միկոյանը եւ նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, հայտնաբերվել են ամառանոցում, դանակի բազմաթիվ հարվածների հետքերով։


Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ երաժշտի 85-ամյա զոքանչին եւ 35-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում։ Քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, բոլոր իրերը տանը մնացել են իրենց տեղերում։


Մարդասպանին հաջողվել է բռնել թեժ հետքերով։


Ինչպես տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը, կինն սպանվել է կրծքին հասցված դանակի հարվածով, որդին ամբողջ մարմնի վրա ծակող-կտրող հարվածների հետքեր ունի։ Կասկածյալին հարցաքննում են։ Աղբյուրի տվյալներով՝ նա սպանված 35-ամյա Արտյոմ Միկոյանի խորթ եղբայրն է։ Մոսկվայի մարզի ՔԿ քննիչները խուզարկություններ են կատարում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page