top of page

Դասական ահաբեկչական գործողություն. ինչպես հեռակառավարմամբ պայթեցվեց վառելիքի կայանը

  • 26 сент. 2023 г.
  • 2 мин. чтения

26.09.2023



Ցեղասպանի համար անչափ կարևոր է, որ Հայաստանի և մասնավորապես Սյունիքի հատվածի վրա հարձակվելիս` դիմադրությունը մինիմալ լինի:


Պատերազմում դիմադրությունը լինում է մինիմալ կամ չի լինում, երբ կողմերից մեկը բարոյալքված է: Կամ` հոգով պարտված: Ինչպիսին, օրինակ, հայերն են 2020թ.-ից հետո:


Բայց երբեմն բարոյալքվածն էլ է` զուտ ապրելու մղումից դրդված` որոշակի դիմադրություն այնուամենայնիվ ցույց տալիս:


Դա կոտրելու համար և ընդհանրապես այդպիսի դիմադրության անգամ չհանդիպելու համար` ամեն ինչի ընդունակ թշնամին դիմում է ահաբեկչության:


Ցույց է տալիս, որ ինքը սարսափելի է, որ ինքն ավիրում ու այրում է և որ ինքը անողոք է երբ դիմադրում են և ներող, երբ հանձնվում են: Այդպես զոհը մտածում է, որ պայքարելով չի ապրի, իսկ ծնկելով` կյանք կունենա: Ճիշտ ինչպես մենք հիմա:


Ստեփանակերտի լիցքավորման կայանի պայթյունը պատահականություն կամ դժբախտ պատահար չի կարող լինել: Պարզապես չի կարող: Դա անկասկած, առանց որևէ երկրորդ կարծիքի` դասական ահաբեկչական գործողություն է:


Վառելիքի ցիստեռնն ադրբեջանական է: Ներսում, ամենայն հավանականությամբ` հեռակառավարվող պայթուցիկ է եղել տեղադրված: Բենզինի ցիստեռն ահռոլի, սարսափելի պայթյունի ուժ և հարվածային ալիքի գեներացիայի պոտենցիալ ունի: Այն հաճախ ավելին թ քան մի քանի հրթիռինը` միասին գումարած:


Սպասել են մինչև արցախցիների մեքենաների քաոտիկ կուտակումներ կլինեն շուրջը և պայթեցրել են:


Սարսափը, ահը, թշնամու ստեղծելիք քաոսի պատկերացումը և մահերը սարսափելի հուժկու հոգեբանական զենք են կոտրվածի, պարտվածի, ստրուկի ու հայի համար: Դա նաև մեսիջ է հաջորդ զոհերին, որ կհանդգնեն ընդդիմանալ իրենց:


Բայց հիմա երկրորդ մասի մասին: Առավել հետաքրքիրի:


Հայաստանում սկվում է հերթական զգացմունքային լացուկոծը: Դրանում մասնագիտացած հայ բլոգերուհիներն ու այլոք արդարացված և շատ հասկանալի ողբի նոր ալիք են բարձրացնում և պահանջում զոհերի էվակուացիա:


Հայաստանի ռեժիմը հղում է անում եղանակին և գիշերվա մթությանը ու ասում, որ չի կարող տարհանել:


Հայաստանի կառավարությունը հերթական անգամ դավաճանում, լքում և մահվան է դատապարտում իր սեփական քաղաքացիներին:


Միևնույն ժամանակ անմիջապես «օգնության» են հասնում ադրբեջանական «պատահաբար» պատրաստ մեծաթիվ փրկարար մեքենաներ ու բազում հիվանդների տեղափոխում են ադրբեջանական հոսպիտալներ:


Արդյունքում հայերի շրջանում պայթյուն է եղել` դժբախտ պատահար, հայերը չեն օգնել ու լքել են սեփական ցեղակիցներին, իսկ բարի և հումանիստ ադրբեջանցիները շտապ հասել են օգնության: Համատեղության կարգով էլ, ի դեմս տուժածների, նոր գերիներ են ստացել:


Հերթական մանրամասն, խելացի մտածված ցեղասպանական-ահաբեկչական օպերացիան է:


Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ պաշտոնական Երևանին խանգարեցին մութն ու ցուրտը, իսկ Բաքվին` ոչինչ:


Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page