top of page

Դավիթ Բաբայանն իր ոտքով գնացել է Շուշի և խնդրել իրեն դատել. ինչ է կատարվում Արցախի ղեկավարության հետ

28.09.2023



Հիմա էլ Դավիթ Բաբայանն է հանձնվել` սեփական կամքով գնացել Շուշի ու հանձնվել Ադրբեջանի իրավապահներին, որպես քրեական գործի շրջանակներում հետաքննություն իրականացնեն:


Ի՞նչ է կատարվում Արցախի ղեկավարության հետ։


Մի՞թե ռուս խաղաղապահները էդքան անատամ են ու չեն կարող այնպես անել, որ մի քանի տասնյակ բարձրաստիճան արցախցի զինվորականները ու պաշտոնյաները որևէ միջոցով մի կերպ դուրս սողոսկեն Հայաստան։ Ինչ կարիք կա գնալ ու լցվել ադրբեջանական բանտերը։


Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի, Facebook-ի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,


Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։


Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page