5 հուլիսի 2024
Ամենը պարզ է ու հասարակ:
Մեր երազած Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այդ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեներիմիջոցով:
Մեր երազած Հայաստանում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնականիրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Այդ Հայաստանում Զինված ուժերըքաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիականվերահսկողության ներքո:
Մեր երազած Հայաստանում պետությունն ապահովում էշրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտօգտագործումը: Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքներ գտնվումեն պետության հոգածության ներքո: Պետական լեզուն հայերենն է:
Մեր երազած Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքայինվիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլհանգամանքներից` բացառվում է:
Մեր երազած Հայաստանում արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերվածապացույցների օգտագործումը: Հարգվում է յուրաքանչյուրի անձնական ու ընտանեկան կյանքը: Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:
Մեր երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատարտահայտելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների ևտեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Մեր երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Ուզում եք իմանալ ավելի մանրամասն մեր երազած Հայաստանի մասին` կարդացե՛ք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Դարձնե՛նք Հայաստանն այնպիսին, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, որի ծննդյան օրը նշվում է այսօր: