top of page

Դա Հայաստանում չէր...

22 мая 2020 г.
1 мин. чтения

Обновлено: 24 мая 2020 г.

22.05.2020, ԵՐԵՎԱՆ

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է երեկվանից համացանցում պտտվող լուսանկարին, որտեղ Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բաց տարածքում սեղանի շուրջ շնորհավորում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:


Նշենք, որ լուսանկարում երեւում է, որ մարդիկ իրար շատ մոտ են կանգնած, եւ առանց դիմակների են:


Այս առնչությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց հետեւյալը. «Շատ է քննարկվում սոցիալական հեռավորության, դիմակների բացակայության հարցը, այն կոչերի ֆոնին, որ մենք անում ենք: Մարդիկ ասում են՝ մենք կոչերով ենք հանդես գալիս եւ ինքներս դրան չենք հետեւում:

Կարող եմ ասել, որ լուսանկարն արվել է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ: Պարետի  որոշումները, ինչպես նաեւ վարկվածների թվերը Հայաստանում եւ Արցախում բավականին տարբեր են: Կարող եմ ասել, որ այն միջոցառումը, որից լուսանկարը շրջանառվում է, արված է բաց տարածքում, արված է Արցախում գործող կանոնների, կարգի, օրենքի համապատասխան: Այսինքն նման խիստ սահմանափակումներ, որ գործում են Հայաստանում, Արցախում, բարեբախտաբար, չկան: Այդուհանդերձ, հասկանալի է այն զայրույթը, այն հարցերը, որ առաջանում են: Պետք է իհարկե, հաշվի առնել, որ այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում: Նույնիսկ բաց տարածքումշնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումը տեղին է:

Հիմա շատ են ասում՝ պարետի որոշումը պարտադիր չէր, կրկնում եմ, խոսքը Արցախի մասին է: Միժամանակ, կարծում եմ՝ բոլորս պետք է շարունակենք ուշադիր լինել,  պահպանենք կանոնները եւ օրինակ ծառայենք բոլորի համար:

Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է հետեւություններ անենք ամեն ինչից, մեր սխալների, բացթողումների վրա սովորենք: Կրեք դիմակներ, դա պարտադիր է: Լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա, կհանդիպենք: Շուտով մեր պատվիրակությունը կվերադառնա Հայաստան»:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page