top of page

Դոնի Ռոստովն անցել է «Վագների» հսկողության տակ. ինչ է այս պահին կատարվում հայաշատ քաղաքում

24.05.2023

Իրադրությունը Ռոստովում Երևանի ժամանակով 20:25-ի դրությամբ.


✹ Մարդկանց բազմություն է հավաքվել քաղաքի կենտրոնում։ Ականատեսների վկայությամբ՝ ռոստովցիները բարեկամաբար ողջունել են վագներականներին, իրենց աջակցությունն են հայտնել նրանց, լուսանկարվում մարտիկների հետ։ Հարավային ռազմական օկրուգի շտաբում անցորդների միջև ծեծկռտուքի մասին տեղեկություններ են ստացվել, սակայն դրա պատճառի մասին ոչինչ հայտնի չէ։


✹ Ավելի ուշ Վագների մարտիկները մարդկանց խնդրեցին հեռանալ քաղաքի կենտրոնից: Ակնկալվում է, որ Ախմատի ստորաբաժանումները շուտով կժամանեն Ռոստով (Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նրանք ուղղվում են Ռոստովի մարզ՝ ապստամբությունը ճնշելու համար)։ Քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել:


✹ Ռոստովի բնակիչների մի մասը փորձում է լքել քաղաքը. այսօրվա չվերթները գլխավոր ավտոկայանից չեղյալ են հայտարարվել։ Երկաթուղային կայարանում շատ մարդիկ կան։


✹ Մթերային խանութները կրճատել են աշխատանքի ժամերը և սահմանափակել են սոցիալական կարևոր ապրանքների վաճառքը մեկ անձի համար: Բենզա-և գազալցակայաններում տասնյակ մեքենաների շարքեր են կուտակվել։


✹ Վագների մարտիկները գիշերվանից արգելափակել են Ռոստովի ոստիկաններին իրենց աշխատասենյակներում։ Ըստ Նովայա Գազետա Եվրոպա-ի աղբյուրների՝ նրանց ասել են «նստել և սպասել», սակայն թույլ են տվել ուտելիք պատվիրել:

コメント


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page