top of page

Երախտիք՝ բժիշկներին

14.05.2020, ԵՐԵՎԱՆ

Qatar Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին 100,000 անվճար ավիատոմս կբաժանի՝ ի նշան երախտագիտության։

Խոսքն էկոնոմ դասի ավիատոմսերի մասին է, որոնք կբաշխվեն մայիսի 12-18-ը։ Qatar Airways-ի առաջարկից կարող են օգտվել աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողները։

Գրանցման համար բուժաշխատողները պետք է լրացնեն համապատասխան ձևաթուղթը՝ ThankYouHeroes էջում՝ Qatar Airways-ի կայքից։

Առաջարկվում է 2 անվճար տոմս՝ բուժաշխատողի և մեկ ուղեկցողի համար՝ ավիաընկերության թռիչքների ցանկացած ուղղությամբ։ Թռիչքները կարող են կայանալ մինչև 2020-ի դեկտեմբերի 10-ը։

Տոմսերի բաշխումն արդար իրականացնելու համար յուրաքանչյուր երկիր կստանա կոնկրետ քվոտա՝ ամեն օրվա համար՝ կախված բնակչության թվից։


Qatar Airways-ի հայաստանյան գրասենյակի հեռախոսահամարն է՝ 060 380080։

bottom of page