top of page

Երբ ռուս «խաղաղապահը» դառնում է ադրբեջանական շինարար, կամ ինչպես է Ռուսաստանը Արցախում մանկապարտեզ կառուցում

6 мая 2025 г.
2 мин. чтения

06.05.2025



Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը խորը հպարտությամբ հայտարարում է, թե Աստրախանի մարզը մանկապարտեզ է կառուցում ադրբեջանցի երեխաների համար՝ Արցախում։ Ըստ նրա՝ սա «նվեր» է, հումանիտար աջակցություն։ Իսկ մենք հարցնում ենք՝ ի՞նչ իրավունքով։


Ո՞ւմ հողի վրա։ Ո՞ւմ արյան վրա։ Եվ ում՝ հաշվի չառնված երեխաների կրած դժոխքի գնով։


Եվդոկիմովը մոռացե՞լ է, որ այդ նույն Արցախում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին, 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը սպանվեց ադրբեջանական արկից՝ խաղալով իր տան բակում։ Մոռացե՞լ է Արցախի տասնյակ մյուս երեխաներին, ովքեր զոհվեցին ադրբեջանական հրետակոծությունից, ցնցումներից, սովից և վերջապես՝ Իսխոդից։


Եվդոկիմովը խոսում է «վերականգնումից», երբ իրականում մասնակցում է ցեղասպանության հետևանքների լեգիտիմացմանը։ Ո՞ր վերականգնումն է սա, երբ ամբողջ ժողովուրդ է տեղահանվել, իսկ ռուսական կողմը՝ «խաղաղապահի» անվան տակ, պարզապես դիտել է՝ ինչպես են թուրքադրբեջանական ուժերը զավթում, այրում, ոչնչացնում ամեն բան։


Եվդոկիմովը չի հիշատակում, որ հենց ռուսական «խաղաղապահների» ներկայության պայմաններում ադրբեջանցիները թիրախավորեցին խաղաղ բնակիչներին։ Որ Արցախը ապրեց 10 ամիս շարունակ՝ շրջափակման մեջ, առանց դեղորայքի, հացի, վառելիքի։ Հարյուրավոր հիվանդներ մահացան, այդ թվում՝ երեխաներ։


Եվ այդ ամենի ժամանակ Միխայիլ Եվդոկիմովը և նրա պետությունը լռում էին։ Քեզ հարց ենք տալիս, դեսպան Եվդոկիմով. դուք հաշվել ե՞ք՝ քանի երեխա է մահացել ձեր լռության պատճառով։


Դուք այսօր խոսում եք Ադրբեջանի երեխաների մանկապարտեզի մասին։ Բայց դուք բառ անգամ չեք ասել Արցախի այն հազարավոր երեխաների մասին, որոնք հայրենազրկվեցին, որբացան, լքեցին սեփական տները սեպտեմբերյան խուճապահար արշավանքի ժամանակ։ Դուք խոսում եք շենքերից, երբ այդ երեխաների վրա դեռ ցեխ կա ճամփից, որով փախել են մահից։


Սա դիվանագիտությու՞ն է։ Սա բարեկամությու՞ն է։ Չէ՛, սա կեղտոտ շահերի, նավթի, գազի, և թուրքական բիզնեսի վրա հիմնված քաղաքական լիզունություն է։


Եվ երբ Հայաստանի հասարակությունը կորցնում է վստահությունը Ռուսաստանի հանդեպ, մի համարձակվեք խոսել «արևմուտքի սադրանքներից»։ Մի համարձակվեք լացել՝ իբր թե ձեզ մեղադրում են անարդար։ Դու՛ք եք ձեր լռությամբ դավաճանել։ Դու՛ք եք կորցրել մեր հարգանքը։


Այսօր դուք կառուցում եք մանկապարտեզ ադրբեջանցի երեխաների համար՝ հայ երեխաների ոսկորների վրա։ Դա է ձեր «խաղաղապահությունը»։ Դա է ձեր արժեհամակարգը։


Եվ դա՝ հիշե՛ք, երբեք չի ներվելու։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page