Երևանը պատել է այրուքի հոտն ու սմոգը. Նուբարաշենի աղբանոցը մարել չեն կարողանում
- YO
- 21 мая 2023 г.
- 1 мин. чтения
21.05.2023

Արդեն երրորդ օրն է՝ Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհի պատճառով ծուխը պատել է ամբողջ Երևանը։ Քաղաքի բոլոր մասերում այրուքի հոտ է գալիս, փողոցները պատել է սմոգը: Քաղաքացիների առողջության վրա դրա ազդեղության մասին տվյալներ դեռևս չկան:
Այժմ հրդեհի տարածումը դադարել է, կան առանձին մեկուսացված օջախներ, որոնք շարունակում են ծխել: Հրշեջները չեն կարողանում մարել դրանք. չեն հերիքում համապատասխան տեխնիկան ու հմտությունները: