top of page

Երևանում կանգնեցվելու է Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ղեկավար և դրածո Կարեն Դեմիրճյանի արձանը

  • YO
  • 23 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 10 сент. 2023 г.

23.08.2023

ՔՊ-ականների նեոբոլշևիզմը։

Արձանը կոչվում է "Широко шагает нео-большевизм по Армении"․


1920թ․ օգոստոսի 24-26 բոլշևիկները երիտթուրքերի՝ մասնավորապես Էնվերի, հետ հանդիպեցին Մոսկվայում և եկան համաձայնության կործանել և մեջ մեջ անել Հայաստանը։ Սեպտեմբերի 1-8-ին Բաքվում կազմակերպեցին դրա գաղափարախոսական-տեղեկատվական հիմքը՝ Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը։


Դրանից հետո, ըստ պայմանավորվածության, որը կարելի է կոչել "Լավրովի պլան 00" թուրքերն անցան հարձակման։ Զուգահեռաբար բոլշևիկները հայոց բանակում լուրջ պրապագանդա էին տանում՝ թուրքերին չդիմադրել, քանի որ նրանք ռուսների դաշնակից են, դրանք նոր ու լավ թուրքեր են։ Ինչպես կանխատեսելի էր՝ Հայաստանը պարտվեց ու Բաքվից Երևան բերվեցին վերցը դավաճան հայ Հեղհեղկոմ անունով ու դրանց կարգեցին հայոց "իշխանություն"։ Հետո 70 տարի այդ իշխանությունը ձեռքից ձեռք փոխանցվեց։ Այդ ձեռքերից մեկը Դեմիրճյանի ձեռքերն էին։


Հիմա հարց՝ ո՞ր երկրում են օկուպացիոն վարչախմբի դրածոներին արձան դնում և ինչի՞ համար։ Հիշեցնեմ, որ արդեն մետրո ու թանգարան կա։ Միայն այն բանի՞ համար, որ շենքեր ու գործարաններ են կառուցվել նրա օրոք։ Դուք երևի տեղյակ չեք ինչեեեեր են կառուցել իրենց գաղութներում գաղութարարները։ Սակայն աֆրիկյան որևէ երկրում գաղութարարի դրածոյի արձան չեք գտնի դրված "ազատագրված" երկրի կողմից։


Այս արձանը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի օկուպացիան դեռ շարունակվում է։


Կեցցե ազատ ու անկախ Հայաստանը։


Արա Պապյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page