top of page

Երևանում վթարի են ենթարկվել «վերջին զանգի» քեֆի մասնակիցները․ 18-ամյա տղաները վիրավոր են

01.06.2023

Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Հրաչյա Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել,- գրում է Shamshyan.com-ը։


Վթարի հետևանքով Հ. Պետրոսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 18-ամյա Մուշեղ Շաբոյանն ու 18-ամյա Աշոտ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Վիրավորները «վերջին զանգի» քեֆի մասնակիցներ են եղել, իսկ Հ. Պետրոսյանն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել


Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page