top of page

Երևան-Վանաձոր ճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակվել է 700 ավտոմեքենա, վարորդներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ երթևեկությունից և սպասել եղանակային պայմանների բարելավմանը

  • 24 дек. 2023 г.
  • 1 мин. чтения

24.12.2023



Դեկտեմբերի 24-ի երեկոյան Արագածոտնի և Լոռու մարզերում առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արտակարգ իրավիճակ է ձևավորվել։ Երևան-Վանաձոր ճանապարհին՝ Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ, 700-ից ավելի տրանսպորտային միջոց է արգելափակվել, այդ թվում՝ բեռնատարներ և ավտոբուսներ։


Պարեկային ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարում են ոտքով. քաղաքացիների հետ նրանք ձյան գերությունից ավելի քան 250 մեքենա են հանել։ Խրված մեքենաների մի մասը դեռ ամառային անվադողերով են։


Այս մարզեր մեկնել պլանավորող վարորդներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ երթևեկությունից և սպասել եղանակային պայմանների բարելավմանը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page