top of page

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր

02.08.2023



Արցախում այլևս սով է սկսվում:

Ու մարդիկ օգնություն են խնդրում, աղիողորմ ստատուսներ գրում, անգամ պոեզիայի գիրկն ընկնում: Ապշելու է: Պայքարի մասին ոչ ոք չի մտածում: Վերահաս ցեղասպանությանն ընդառաջ լալահառաչում են: Ու անպայմանորեն կորցնելու են թե իրենց տներն ու մեր հողը, որը նաև նրանք կործանեցին, թե´ սեփական կյանքերը:

Իսկ ի՞նչ կարող էին անել և պարտավոր էին անել:

Երևանը դավաճանել է Արցախին, Երևանը հանձնում է Հայաստանը: Հետևաբար քաղցկեղը Երևանում է` Երևանի սրտում: Ինչպես նաև ողջ ժողովրդի ուղեղում: Երևանի ու մյուս մարզերի ժողովուրդն էլ шնшuնացած ուրացել է ողջ հայրենիքն ամբողջությամբ ու խաղաղ լափում ու լակում է իր կյանքը:

Ու ոչ ոք չի օգնելու արցախցիներին: Բայց արցախցին միակն է, որ այսօր կարող էր ոչ միայն իր մարզը փրկել, այլև` ողջ Հայաստանը:

Դրա համար պետք է նախ` իրենց պիղծ կառավարիչ Արայիկին հրապարակավ զրկեին իր տնտեսության հավերից և իր հավկիթներից: Հետո անմիջապես աղ անելով իր այդ հավկիթների վրա` դրանցով այս սովի պայմաններում կերակրեին նրան` Փաշինյանի հետ կոլաբորացիոնիզմի համար, հետևաբար նաև Ալիևի հետ կոլաբորացիոնիզմի համար:

Դրանից հետո անմիջապես նոր Արցախյան շարժում սկսեին` փոխելով ներկա իրերի դրության ողջ պարադիգմը և դուրս գալով իրենց համար Բաքվի կողմից գծված ու Փաշինյանի կողմից իրականացվող Արցախի վերջնական ոչնչացման ծրագրի ուղեծրից: Միաժամանակ հայտարարեին, որ Մոսկվան հանցագործ է և Բաքվի հետ միասին տանում է Արցախը ցեղասպանության: Պահանջեին ՄԱԿ խաղաղապահներ:

Դրանով նաև արդեն 2020-ից շատ տարբեր մոտեցումներով միջազգային հանրությանը կներքաշեին առավել վճռական գործողությունների դաշտ և կհրահրեին Երևանում փոփոխությունների իրական ալիք:

Փոխարենը նստել են` սպասում են անխուսափելի ողբերգությանը: Բաքուն շատ շուտով անցնելու է վճռական գործողությունների: Ցեղասպանություն է տեղի ունենալու: Ստեփանակերտը շատ արագ գրավվելու է: Այսպիսի համատարած օխչարության պայմաններում որևէ շանս չկա փրկվելու: Ուղղակի չկա:


Հազարավորները տարվելու են Բաքու, որտեղ կորելու են` կերակրվելով գազաններին: Մնացածը մի կերպ մազապուրծվելու են` փախչելով այն հանցագործ կայսրությունը, որի հետույքը լիզել են մշտապես, մի մասն էլ գալու է Երևան: Այս ժողովրդի դեռևս միայն արցախյան հատվածը անասելի թանկ գին է վճարելու սեփական шնուղեղությшն և այսպիսի աններելի պասիվության համար:

Հետո հերթը Սյունիքի հատվածինն է լինելու, հետո` Երևանինը:

Լավատեսներ ու «չէ, էդպես չի լինի» ասողնե´ր: Դուք шնшuուն եք: Անուղեղ, թpիքшյին шնшuուննեp: Ձեր պատճառով է այս վիճակն այսօր: Սրա պատասխանատուն դուք եք նաև:


Հայկ Մարտիրոսյան

Kommentare


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page