top of page

Էշական սերիալների փոխարեն հայ թագավորների ու իշխանների, մշակութային ազգ լինելու մասին շքեղ սերիալներ նկարեք

27.01.2024



Ո՞ՐՆ Է ԲԱԲՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ...


Փոխանակ էդ էշ սերիալները նկարեք, գոնե օրինակ վերցրեք իտալացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից ու էլ չեմ ասում` թուրքերից ու ամերիկացիներից..

Իրենց թագավորների, սուլթանների ու իշխանների հերոսական անցյալի, իրենց մշակութային ազգ լինելու մասին շքեղ սերիալներ են նկարահանում ու տարածում:


Թուրքերը նոր սերիալ են նկարել տասնյակ սեզոններից ու հարյուրավոր մասերից բաղկացած, "Իմ հայրենիքը" վերնագրով և տարածել աշխարհով մեկ:

Մարդիկ տարբեր երկրներում դիտում ու բնականաբար հավատում են, որ Աստծո այն դրախտավայրը, որը ներկայացվում է սերիալում` իսկապես թուրքերի պատմական հայրենիքն է եղել ու կա..


Նույնը անում են ամերիկացիները, որոնց անցյալը քաջ հայտնի է բոլորիս:

Հիմա` առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է եթե ոչ ուրիշներին, ապա գոնե մեր հույսն ու հավատը կորցնող ազգաբնակչությանն ու ջահելներին ցույց տալ, խրախուսել այն հերոսականը, որ ունեցել է մեր ժողովուրդը:


Բոլորս գիտենք, որ մարդիկ ամեն ինչ անում են իրենց երեխաներին ծառայությունից ազատելու համար: Ով որ հակառակն ասի` երեսպաշտություն է անում:


Գաղտնիք չէ, որ մեր պատանիները ոլորվին չեն երազում ծառայել անհասկանալի "շփման գիծ" կոչվող սահմանին, որտեղ շաբաթական մի քանի զոհեր ենք ունենում:

Իսկ ի՞նչ սերիալներ են հրամցվում մեր ազգաբնակչությանը...


Բոլորդ էլ ինձնից լավ գիտեք:


Ահավոր ճղճիմ ու ցածրարժեք. կիսագողական, բարոյական բոլոր արժեքներից զուրկ, անմակարդակ, այստեղից-այնտեղից թխած կենցաղային մելոդրամաներ, որոնցից մարդու սիրտ է խառնում:


Ճաշակի ու ասելիքի իսպառ բացակայություն:


Տարբեր ալիքներով ու նույն դերասանների կատարմամբ նույն թեմաները, որոնք դիտելիս հիասթափվում ու ամաչում ես "հայ ըլլալուդ" համար:


Մի խոսքով:


...Մերը ասել-խոսելն է, ձերը` փող շինելն ու ավանակի համառությամբ նույն բանը շարունակելը...


Սամվել ՍԵՎԱԴԱ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page