Էրդողանը կրկին ընտրվեց Թուրքիայի նախագահ
- YO
- 28 мая 2023 г.
- 1 мин. чтения
28.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Anadolu-ի փոխանցմամբ՝ քվեաթերթիկների ավելի քան 98%-ը մշակելուց հետո Էրդողանը Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է ձայների 52,09%-ը։ Ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 47,91 տոկոսը։
Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել։
Քըլըչդարօղլուն չի ընդունել իր պարտությունը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահն է 2014 թվականից։ Մինչ այդ՝ 2003 թվականից, նա երկիրը ղեկավարում էր որպես վարչապետ։