Էրդողանը ճանապարհել է Չավուշօղլուին և նոր արտգործնախարար նշանակել
- YO
- 4 июн. 2023 г.
- 1 мин. чтения
04.06.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շուրջ 8 տարի պաշտոնավարելուց հետո, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նա պատգամավոր է ընտրվել Անթալիա նահանգից, որտեղ ծնվել է։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին։
Anadolu լրատվական գործակալությունը գրում է, որ նորընտիր նախարարին շնորհավորել է Իրանի ԱԳ նախարար ար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Նա նշել է, որ սերտ կապի մեջ է եղել Հաքան Ֆիդանի հետ․ «Մենք բազմիցս սերտ կապի մեջ ենք եղել։ Նա պրոֆեսիոնալ և իմաստուն դիվանագետ է»։
Իրանցի նախարարը հաջողություն է մաղթել նաև Մևլութ Չավուշօղլուին, ով շուրջ 8 տարի Թուրքիայի արտգործնախարարն է եղել։
Նշենք, որ Հաքան Ֆիդանին նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը։