top of page

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին «ժողովրդավարության տոն» պարգևելու համար

  • YO
  • 28 мая 2023 г.
  • 1 мин. чтения

28.05.2023

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո մայիսի 28-ի երեկոյան Ստամբուլում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջեւ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։


«Մեր ժողովրդի բարի կամքով ավարտեցինք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ցանկանում եմ հայտնել ազգիս երախտագիտությունս մեզ ժողովրդավարության տոն պարգեւելու համար»,- ասաց նա։


«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգի բոլոր, առանց բացառության, ներկայացուցիչներին, ովքեր ևս մեկ անգամ մեզ վստահեցին երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը հաջորդ հինգ տարիներին, իրենց կատարած ընտրության համար»։


Էրդողանը հավելել է, որ համաշխարհային առաջնորդներն արդեն զանգահարում են իրեն՝ շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ։


Anadolu-ի փոխանցմամբ՝ քվեաթերթիկների ավելի քան 98%-ը մշակելուց հետո Էրդողանը Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է ձայների 52,09%-ը։ Ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 47,91 տոկոսը։


Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Քըլըչդարօղլուն չի ընդունել իր պարտությունը։


Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահն է 2014 թվականից։ Մինչ այդ՝ 2003 թվականից, նա երկիրը ղեկավարում էր որպես վարչապետ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page