top of page

Ըստ Սեմյոն Բաղդասարովի՝ պաղստինցիների բախտը բերել է, որ նրանք Փաշինյան չունեն. «ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը»

  • 23 дек. 2023 г.
  • 1 мин. чтения

23.12.2023



Պաղեստինցիների բախտը բերել է, իսրայելցիներինը՝ ոչ. Պաղեստինն իր Փաշինյանը չունի։ Այս մասին Alpha News-ի հարցազրույցում ասել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։


Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ոչ ոք չէր սպասում ՀԱՄԱՍ-ի լուրջ դիմադրությանը, որը համարձակվում է կրակային հզորությամբ 18-րդ բանակին նման լուրջ դիմադրություն ցույց տալ՝ ըստ էության կանոնավոր զինված ուժեր չունենալով։


Սեմյոն Բաղդասարովը ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը «10-20-100 անգամ» ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը։


Ղարաբաղցիներն ավելի շատ ունեին..., եւ ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային եւ այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում, երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։


Այ, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետեւ Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։  Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը»,- ասել է նա։


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page