top of page

Թանգյանի երգը՝ Փաշինյանի բառերով

25 апр. 2020 г.
1 мин. чтения

25.04.2020, ՀՀ-ԱՄՆ

Սերժ Թանգյանը հրապարակել է «Հայաստանը» երգի տեսահոլովակը, որի տեքստի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում:


Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին», - գրել է Սերժ Թանգյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։


Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը.


Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան,

Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,

Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,

Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։


Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»։


Տեսահոլովակի ռեժիսորը  Արմեն Սուջյանն է:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page