top of page

Թերները 1995-ին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը և անվանել հայերին ամենատաղանդավոր ազգերից մեկը

  • YO
  • 25 мая 2023 г.
  • 1 мин. чтения

25.05.2023

Դեռևս 1995 թվականին ռոքնռոլի թագուհի Թինա Թերները իր մտերմուհի Շերի հրավերով Լոս Անջելեսում մասնակցում էր Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկին, ուր հրավիրված էին ամերիկյան քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ: Երգչուհուն մոտեցած Armenia Life Magazine ամսագրի թղթակցին Թերները ասել էր հետևյալը.

«Այն, ինչ տեղի է ունեցել 80 տարի առաջ Օսմանյան երկրում զարհուրելի, սարսափելի հանցանք է ոչ միայն ձեր, այլև բոլոր ժողովուրդների, մարդկային ամբողջ քաղաքակրթության հանդեպ: Հայերը՝ լինելով ամենատաղանդավոր ազգերից մեկը, անցել են կյանքի այդ դաժան փորձությունը, և այսօր միայն իրենց բնորոշ կամքով են դրսևորում ապրելու իրենց ձգտումը»: Հիշեցնենք, որ Թինա Թերները մահացել է նախօրեին՝ 83 տարեկանում:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page