28.09.2023
Վերջ, Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կվերանա։
Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024թ. հունվարի 1-ը ռուս խաղաղապահների միջնորդությամբ լուծարել պետական համակարգը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
35 տարի ձգված ու միայն մահեր, ցավ, աղետ, զրկանքներ, արտագախթ, ֆինասնական կորուստներ պատճառած ու ոչնչի հասած Հայաստան և հայություն:
Ու էս ամենը ինչի համար, որ մի քանի տասնյակ ընտանիք միլյարդներ դիզեն, տուն ու մեքենա գնեն: Սա չտեսության, դավաճանության վառ իլուստրացիա է: Էջը կշրջվի էս ամենի և ինչոր տեղ կմեղմի կորստի ցավը ու արդար կլինի, եթե բոլոր մեղավորները պատժվեն: Այլապես մեր երկիրը էս հարվածից կարող է ուշքի չգալ:
Մեր արյունով բացված էջը մեր արյունով էլ փակվեց ` մեզ թողնելով միայն անթիվ գերեզմաններ` ուրիշ ոչինչ...
Ճիշտ է ասում Սամվել Բաբայանը, եթե Արցախը հանձնել են, պետք է դատվեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ Սամվել Բաբայանի արված հայտարարությունը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ դուք է՞լ եք կարծում, որ Արցախը հանձնել են, Հակոբյանը պատասխանեց ՝ «ո՛չ այդպես չեմ կարծում, բայց եթե պարզվի նման բան կա, թող պատասխան տան»։
Հարցին՝ ՊԲ-ն կարո՞ղ էր պայքարել երկար, որ բանակը զինաթափելու Ադրբեջանի պահանջին չհամաձայնվեին, Հակոբյանը պատասխանեց․
«Ինձ նման հարցեր մի տվեք, ես տեղյակ չեմ, արդեն երեք տարի է՝ բանակում չեմ, օդից կարծիքներ չեն կարող հայտնել։ Ինչ վերաբերվում է ամբողջ զինտեխնիկան Ադրբեջանին հանձնելուն, ապա դա քաղաքական որոշում է եղել, ես չեմ մեկնաբանում»։
Հարցին, թե Արցախի իշխանության կողմից սեպտեմբերի 20-ին ընդունված հայտարարությունը որևէ հնարավորություն թողնո՞ւմ է Արցախի հայկական մնալուն, Հակոբյանը պատասխանեց․
«Ես ղեկավար չեմ, չեմ կարող գնահատական տալ, իմ առաջ մարտը կազմակերպելու խնդիր դնեն, դա կարող եմ անել, քաղաքական որոշումներին չեմ կարող գնահատական տալ։ Նոյեմբերի 9-ին իրավիճակին տիրապետում էի, գնահատական տվեցի և այն անփոփոխ է, իմ գնահատականում ոչ մի բան չի փոխվել՝ այս օրը նախանշված էր»։
Հարցին, բանակի կազմալուծումը սպառնալիք չէ՞ Արցախում մնացող քաղաքացիների համար, Հակոբյանը պատասխանեց․
«Բայց Ղարաբաղ կա՞, որ անվտանգություն լինի, ո՞վ է այնտեղ մնալու։ Մի քանի հազարի համար ոստիկան էլ պետք չէ»։