top of page

Թուրքիայում վճռորոշ օր է. Էրդողանի մրցակիցը Ռուսաստանին հորդորում է ձեռքերը հեռու պահել իրենցից

  • 14 мая 2023 г.
  • 1 мин. чтения

14.05.2023

Թուրքիայում մայիսի 14-ի առավոտյան մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։


Նախագահական ընտրություններին մասնակցում են երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը։


Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն։ Հակառակ դեպքում մայիսի 28-ին նախատեսված է քվեարկության երկրորդ փուլ։


Ընտրություններում Թուրքիայի գործող նախագահի գլխավոր մրցակիցը Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Նա մտադիր է Թուրքիան վերադարձնել այն խորհրդարանական համակարգին, որից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացավ 2017 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո։


Քեմալ Քըլըչդարօղլուն քվեարկությունից առաջ Ռուսաստանից պահանջել էր «ձեռքերը հեռու պահել» Թուրքիայից և չմիջամտել ընտրություններին։


Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ի պատասխան հայտարարեցին, որ չեն միջամտում ընտրություններին և գնահատում են Թուրքիայի հետ հարաբերությունները։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page