top of page

Թուրքից խաղաղություն աղերսելու արդյունքը

3 авг. 2022 г.
1 мин. чтения

03.07.2022

Լաչինի մատույցներում թեժ մարտեր են ընթացել:

Ունենք մեկ զոհ, 8 վիրավոր:

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացել է մեկ, վիրավորում է ստացել 8 զինծառայող։

Առավոտից բավականին թեժ մարտեր են ընթացել Լաչինի միջանցքի մոտակայքում։

Թշնամին ընդուպ մոտեցել է Եղցահող գյուղին եւ այս պահին փորձում է դիրքավորվել գյուղի հարակից բարձունքում։

Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Ադրբեջանը պահանջում է մինչեւ օգոստոսի 5-ը հանձնել Բերձորն ու Աղավնոն եւ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն կազմակերպել այլ երթուղով։ Իրավիճակը Բերձորում լարված է։ Փորձել են անգամ սպամոնտաժել Բերձորի շրջադարձի վրա գտնվող հուշարձանը, սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։ Բերձորցիներն ու Աղավնոյի բնակիչները, թվով մոտ 500 բնակիչ, հրաժարվում են լքել իրենց տները։ Այս փորձում են լուծել Աղավնոյի բնակիչների տարհանման հարցը։

Ինչ վերաբերվում է այլընտրանքային ճանապարհին, որը կառուցում է ադրբեջանական կողմը, ցավեշտը, կամ ողբերգությունն այն է, որ Հայաստանի հատվածում նման ճանապարհ պարզապես չկա։

Ու էսպես, ընդամենը օրերի ընթացքում, Բերձորն ու Աղավնոն հանձնվելու է թուրքին։

Հաջորդը՝ Սյունիքն է։ Թուրքից խաղաղություն աղերսող վիժվածքներ։ Նաիրա Զոհրաբյան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page