top of page

Թուրքի վաստակ Արեստովիչը և նրա նմանները ՈՒկրաինայում. հակահայ հիստերիսների հետքերով

27.09.2022

Ուկրաինայի իշխող վերնախավում հակահայկական բարդույթների բորբոքումըարտառոց ձև է ստացել։ Ամբարտավանության բարբարոսական հիվանդությունը, ռուսերենի որ խոսվածքով էլ արտահայտվի, հազար տարվա վաղեմություն ունի։Այդուհանդերձ, համաշխարհային պատմության ներկայիս կտրուկ շրջադարձիժամանակ ուկրաինացիներին արժեր ավելի շրջահայաց լինել, այլապես տուժելու են ամենաանսպասելի կողմից:


«Ես հանգստացրել եմ մեր ադրբեջանցի ընկերներին՝ դուք մի երկու տարում հայերի վերջը կտաք այս կամ այն եղանակով, այդ թվում՝ ռազմականով, մի անհանգստացեք»։ Այսպես է ինքն իրեն մեջբերել Ուկրաինայի նախագահի ապարատի խոսնակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը իր անթիվ հաղորդումներից մեկում։ Նրա աբշերոնցի ընկերները սրտանց զրույցի ժամանակ դժգոհում էին, որ «թշնամուն վերջ չեն տվել և 2020 թվականին Հայաստանը քարտեզից չեն ջնջել»։

Մեծ պատիվ կլիներ լուրջ վերաբերվել Խրեշչատիկից հազացող բարձրախոսի ցնցումներից, եթե չլիներ դրա ժամանակացույցը։ Հայության թշնամիների հետ համերաշխությունը և նրանց «ճշմարտացիության» փիարը նախագահի աշխատակազմի խորհրդականն արեց այն ժամանակ, երբ 500 կիլոմետրանոց ճակատում Հայաստանի Հանրապետության պաշտպանների դիրքերը ենթարկվեցին զանգվածային հարձակման Կրեմլի պրոքսի Բաքվի կողմից։ Նույն Կրեմլի, որ քարտեզից ջնջում է Ուկրաինային։ Այն նույն Կրեմլի, որին ըստ էության հուզում է երկու թեմա՝ հայկականը և ուկրաինականը, այս ժամանակագրական, և ոչ միայն ժամանակագրական, հաջորդականությամբ։ Արեստովիչը հրապարակայնորեն խրախուսում է Մոսկվայի բութ գործիք Բաքվին` Հայաստանը ջնջելու քարտեզից։

Կիևյան մունետիկի տարօրինակ շաղախը միայն առաջին հայացքից է խայտաբղետ բոզբաշ հիշեցնում: Իրականում այս ապուրը ունի մեկ պարզ գույն՝ դա Էրդողանի մահիկ ու աստղով սիմվոլիկայի ֆոնի գույնն է։ Ամեն ինչ ավելի քան պարզ է. Էնվերի և Թալեաթի ժառանգը՝ «մեծ Լենինի և Աթաթուրքի» (Պուտին) վառած օջախի» պահապանը, պաշտոնական Կիևին ներկայացրել է ներսլավոնական, ըստ էության «ընտանեկան» (Լավրով) սպանդ ապահովելու իր ծառայությունների գինը: Անկարայի կողմից Կիևին աջակցելը, ինչպես տեսնում ենք, հայերի վրա թանկ է նստում, ինչի մասին խոսել ենք ամիսներ առաջ:

Բայրաղթարներ, դիվանագիտություն, հացահատիկ, միջուկային էներգիա, Ղրիմի ուկրաինական պատկանելություն. թուրքական քաղցրավենիքի այս ամբողջ հավաքածուն բարձր գին ունի: Կոպիտ ասած, փադիշահը փորձում է Ղրիմի պատրանքային մուլյաժը ուկրաինացիներին «սաղացնել» միանգամայն իրական հայկական հողերի և հայկական արյան դիմաց:


Բարձրախոսը նորից ու նորից կրկնում է ոչ թե Բաքվի, այլ ուղղակիորեն թուրքական նարատիվների ողջ շարքը կեղծ ցեղասպանության, թուրքական աշխարհից դուրս իրենց գոյությունը պահելու հայերի ապարդյուն ջղաձգումների, ծեծվածի ու նվաստացածի ճակատագրին հաշտվելու անհրաժեշտության մասին, և ամենակարևորը՝ այն տարածքներում, որոնք իրենց հատկացնելու է փադիշահը, ապրելու մասին։ Կամ ավելի լավ է՝ ընդհանրապես չապրելու մասին, համենայնդեպս հայրենիքում։


Մեր իմաստունը հասել է այնտեղ, որ «պատերազմի ավարտից հետո Ուկրաինան իրականացնելու է Անդրկովկասի վարչարարությունը և այնտեղ բոլորի համար արդար կարգ է սահմանելու»։ Շատախոս «զինվորականի» մեկ այլ գյուտն էլ «ուկրաինացիների քաղաքակրթական առաքելությունն է»։ Հանաքը դեն: Խորհրդականը ակնհայտ մոռացել է, որ քաղաքակրթական առումով ինքը ոչ ոք է, անունն էլ՝ ոչ ինչ, ամանունն էլ՝ ոչ ինչ: Նա ընդհանրապես չպետք է շոշափեր այս թեման։ Մեծ անզգուշություն է. թեման տեր ունի։


Մալոռոսներին, այսինքն այսպես կոչված ուկրաինցիներին և մերձկասպյան թուրքերին միավորում է ինքնանույնացման վակուումը, ինքնավանման բացակայությունը: Եթե նույնիսկ կառչեն իրենց սիրած «կազակ» նույնականացումից, մեծ անախորժության են բախվելու: Նրանց ամեն ինչ՝ կրոնը, վարչական համակարգը, գիրը, նախասլավոնների լեզվական միավորումը, 9-րդ դարից սկսյալ հայկական ակունք ունի։ Հենց Կոստանդնուպոլսի հայկական իշխանություններն ու հոգեւորականներն էին, որ իրենց գահակալության 5 դարերի ընթացքում աշխատեցին քիչ թե շատ քաղաքակիրթ շրջանակներում ձեւավորել ռուս ազգ ընդհանրությանը։ Ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ հաջողվեց։


Իսկ «կազակ», այսինքն՝ բառացիորեն փախած, ղաչաղ, ազատ, ոչ մեկի չպատկանող, Ղրիմի թյուրք բնակչությունն անվանում էր հայկական կանոնավոր հեծելազորի, աշխարհահռչակ «այրուձիու» տեղի էսկադրոններին, որոնք պաշտպանում էին թերակղզին սլավոնների թալանչիական արշավանքներից: Մալոռոսները, որոնք իրենց ավելի հյուսիսային եղբայրների համեմատ շատ ավելի հակված էին ազատության, անվան հետ մեկտեղ փոխառեցին հայկական ռազմական կազմավորման և ինքնակառավարման ողջ կառուցվածքը (ակադեմիկոս Ս.Կարպով): Ահա եւ ամբողջ «ուկրաինական» կազակությունը:

Ինչ արած, այդպիսին է ժողովրդի ծագման պատմությունը՝ հայերը կալսել են չորս կողմից։ Ավաղ, 21-րդ դարի սկզբին մալոռոսն այդպես էլ ինքնանվանում ձեռք չբերեց, ինչը, մասնավորապես, արտահայտվում է բնակության վայրի նկատմամբ «ում» վերջածանցի փոխարեն «մեջ» նախդիրը օգտագործելու հուզիչ պնդմամբ։ Բայց, ներող եղեք, եթե որոշել եք տեղավորվել թուրքի տակ, ապա ոչ մի նախդիր կամ վերջածանց այլեւս չի օգնի։


Ուկրաինացիները պետք է կողմնորոշվեն։ Շատ կողմերից խրախուսված ներսլավոնական սպանդը կունենա ակնհայտ ելք, ավելի ճիշտ՝ միմյանց զրոյացնելու հանգուցալուծում։ Մնացած զենքերը հետագայում խնամքով կհավաքեն: Կտնօրինեն նաեւ ամայացած տարածքները։ Պաշտոնական Կիևի ներկայիս դիրքորոշումը, իսկ Արեստովիչը չի զլանում հիշեցնել նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի հաստիքում իր գտնվելու մասին, հայերին անսպասելի եզրահանգման են դրդում:


Իսկ գուցե, բան է՝ կպատահի, մի անգամ հայերի ու թուրքերի շահերը համընկել են, ու սլավոններին չարժե խանգարել զարկել ճակատը ճակատի։ Ի վերջո, հայերը Ռուսիան, ավելի ճիշտ՝ Կիևը, ոչ միայն կնքել են Խրեշչատիկում, այլ դրանից մի քանի դար առաջ հիմնադրել բուն Կիեւ քաղաքը։ Սմբաթա ամրոցի հիմնադրումը վավերացնող հայակական մագաղաթը, որը Շչերբիցկի խորհրդային «գետմանի» համար հիմք ծառայեց 1982 թվականին մեծ շուքով տոնել Կիեւի 1500-ամյակը, պահվում է ոչ այլուր, քան Մատենադարնում: Ակնարկը հասկանալի՞ է, սիրելի մալոռոս սանիկներ:

Ստորին Դանուբ, 971 թ.։ Ռուս-հայկական արյունալի պատերազմներից երկրորդը. Կոստանդնուպոլսի կայսր, ծովակալ Հովհաննես Չմշկիկը հայ հոգևորականների և զորավարների հետ ընդունում է վառնաք իշխանուհի Հելգայի (Օլգա) թոռան՝ իշխան Սվենդ Ռյոյերկրի, որը հայտնի է նաեւ որպես Սվյատոսլավ Իգորևիչ, կապիտուլյացիան։ Նկարիչ Կլավդի Լեբեդևը Սվյատոսլավին տվել է ճանաչելի «կազակական» տեսք։


Լրագիր

bottom of page