top of page

Ժորա Մարտիրոսյանի կյանքի և մահվան պատմությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • 20 мая 2023 г.
  • 1 мин. чтения

20.05.2023

«Ժորայի ծառայության համար մենք Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեցինք, 2019 թվականի հուլիսի 11-ին զորակոչվեց բանակ, շատ բարձր տրամադրությամբ»,-պատմում էր 2021 թվականին Iravaban.net-ին արցախյան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրն՝ այսօր կալանավորված Գայանե Հակոբյանը:


«Գիտեի, որ ինքը ինչ էլ որ լինի, ինչ դժվարություն էլ որ լինի՝ պատվով է դուրս գալու»,- ասում էր մայրը:


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ժորա Մարտիրոսյանը ՌԴ-ում է եղել, մասնակցել է տանկիստների զորավարժություններին: Հայրենիք են վերադարձել հոկտեմբերի 2-ին:


«Մտածում էինք՝ մինչև Ժորս վերադառնա Հայաստան, հաստատ պատերազմը կավարտվի, որովհետև չէի մտածում, որ կարող է դեպքեր այսքան զարգանան»,- պատմում էր Ժորայի քույրը՝ Սոնա Մարտիրոսյանը: 


«3 շատ մոտ ընկերն են եղել՝ Սաքոն, Միսաքը ու Ժորը: Սաքոն ապրել է մոր և տատիկի հետ, ընկերները չեն ցանկացել, որ իրեն տանեն առաջնագիծ, բայց չեն կարողացել հետ պահել Սաքոյին և Միսաքն ու Ժորը նստել են մեքենան ու 3-ով գնացել ու զոհվել միասին»,- պատմում էր տիկին Գայանեն:


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page