top of page

Իլոն Մասկը գտնում է, որ հեռավար աշխատանքը ոչ այլ ինչ է, քան բարոյապես սխալ անհեթեթություն

18.05.2023

Գործարար Իլոն Մասկը հեռավար աշխատանքի ռեժիմն անվանել է «բարոյապես սխալ անհեթեթություն»՝ հայտարարելով, որ ինքն անարդար է աշխատակիցների նկատմամբ, քանի որ նրանք չեն կարող աշխատել տանից, հաղորդում է The Verge-ը։


Մասկը, ով նախկինում ամբողջությամբ արգելել էր Twitter-ում հեռավար աշխատանքը, համոզված է, որ աշխատանքի նման ռեժիմը խանգարում է արդյունավետությանը։

«Ես հավատում եմ, որ մարդիկ ավելի լավ են աշխատում, երբ գրասենյակում են գտնվում», -ասել է միլիարդատերը։


2022 թվականին նա Twitter-ի բոլոր աշխատակիցներին պարտադրել էր վերադառնալ գրասենյակ՝ սպառնալով հակառակ դեպքում ազատել աշխատանքից․ այժմ աշխատակիցները պարտավոր են աշխատավայրում շաբաթական առնվազն 40 ժամ անցկացնել։


Բացի այդ, Մասկը դեմ է հեռավար աշխատանքին, քանի որ որոշ աշխատակիցներ, օրինակ առաքիչները կամ շինարարները չեն կարող աշխատել տանից, ինչն ինքնաբերաբար նրանց դարձնում է «ավելի վատը» գրասենյակային աշխատակիցներից եւ հանգեցնում բարոյական երկընտրանքի:

«Եթե ցանկանում ես աշխատել Tesla-ում, SpaceX-ում կամ Twitter-ում, ապա պետք է ամեն օր գնաս աշխատանքի», - եզրափակել է ձեռնարկատերը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page