top of page

«Իմ քայլը»՝ ՀՀԿ-ի նմանակ

8 мая 2020 г.
2 мин. чтения

08.05.2020, ԵՐԵՎԱՆ

Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ դրան մասնակից Իմ քայլը խմբակցության պատգամավորներից ոչ մեկը մանդատը վայր չի դնելու: Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ նախ վեճ է բռնկվել նրա ու Սասուն Միքայելյանի միջեւ, ապա «լեգենդար հրամանատարը» հարվածել է Էդմոն Իմ քայլը՝ ՀՀԿ-ի նմանակՄարուքյանին, հարվածներ են հասցրել նաեւ Իմ քայլի այլ պատգամավորներ:


Ալեն Սիմոնյանն ասում է, որ անընդունելի էր մայիսի 8-ին Սասուն Միքայելյանին սադրելը: Նման մի բան է ասել նաեւ Իմ քայլի մեկ այլ պատգամավոր՝ Բաբկեն Թունյանը: Հիշվում է, ոչ վաղ անցյալում նման կերպ էին հակադարձում ՀՀԿ պատգամավորներն իրենց գործընկերների քայլերի համար:


Ինքը Ալեն Սիմոնյանը մի քանի օր առաջ կռվի էր բռնվել ադեկվադներից մեկի հետ եւ հարվածել նրա քթին, ի պատասխան հայհոյանքի: Հետո նա հայտարարել էր, որ սրանից հետո իրենց հայհոյողներին, իրենց սադողներին տրվելու է կոշտ պատասխան: Կարելի՞ է ասել, որ դա իշխող մեծամասնության որոշումն է, եւ այսօր խորհրդարանում ի կատար է ածվել այդ որոշումը:


Բոլոր երկրների խորհրդարաններում էլ լինում են բախումներ ու ծեծկռտուքներ, երբեմն քաղաքական-գաղափարական, երբեմն էլ կենցաղային հողի վրա: Միեւնույն ժամանակ, այսօրվա միջադեպի նրբությունը հենց դա է՝ ինչպես է հետայսու իրեն պահելու իշխող մեծամասնությունը: Նախորդ ռեժիմի ժամանակ, օրինակ, ամեն ինչ հստակ էր. օրինակ, երբ ծեծել էին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին այն բանից հետո, երբ նա հայհոյել էր Սերժ Սարգսյանին, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը Արամ Մանուկյանին հորդորել էր ճշտել «մաստը»՝ հիմա ինքը գողակա՞ն է, թե խելոք մարդ, ինչպիսին ճանաչում էին նրան: Սեյրան Սարոյանը ճշգրիտ բնորոշել էր ոչ միայն իր ներկայացրած համակարգը, այլեւ խաղի կանոնը՝ մարդը չպետք է դավաճանի իր մաստին:


Հիմա, ներկայիս իշխող մեծամասնությունը հռչակում է այդ մշակույթը ամբողջությամբ մերժելու, բռնությունն ու նման բաները բացառելու մասին, ընդունում է օրենքներ, բայց անում է «հակառակ մաստի» գործողություններ ու հայտարարություններ: Ավելորդ է ասելը, որ այդպես ազնիվ չէ, եւ պետք է ճշտել խաղի կանոնները, որպեսզի բոլորի համար պարզ լինի իրավիճակը: Հակառակ դեպքում, իրավիճակը կդառնա քաոսային: Օրինակ, Սարոյանն ու ՀՀԿ-ն այդ առումով ազնիվ էին հանրության առաջ եւ չէին թաքցնում իրենց մտադրություններն ու գործելակերպը:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page