top of page

Ինչու է իրականում Մոսկվան փոխել Արցախում «խաղաղապահ» զորակազմի հրամանատարին

  • 28 апр. 2023 г.
  • 2 мин. чтения

28.04.2023, ԵՐԵՎԱՆ

Այն բանից հետո, երբ Նիկոլի հրահանգով եւ ռուս «խաղաղապահների» աջակցությամբ ցապարներն օկուպացրին Արցախի Լիսագորի շրջանը եւ վերահսկողություն հաստատեցին բոլոր շրջանցիկ ճանապարհներին, այնուհետեւ անցակետ տեղադրեցին Բերձորի միջանցքի սկզբնամասում, հայտնի դարձավ, որ Մոսկվան փոխում է Արցախում իր զորակազմի հրամանատարին։ Այս մասին անդրադարձ է կատարել Lragir.am-ը:


Այս տեղեկությունը, ինչպես նաեւ Բերձորի միջանցքի իրադարձությունների առիթով Կրեմլի, ՌԴ ԱԳՆ եւ ՌԴ ՊՆ հայտարարությունները Հայաստանի ռուսապատկան մեդիա-քաղաքական շրջանակներում ոգեւորության պատճառ են դարձել։ Նշվում է, որ Ռուսաստանը տեղյակ չի եղել Բաքվի գործողություններից, որ Ռուսաստանին ձեռնտու չէ միջանցքի ռեժիմի փոփոխությունը։ Ռուսները բանակցություններ են վարում միջանցքը ազատելու վերաբերյալ, փորձում են թույլ չտալ անցակետի տեղադրումը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Տեղեկություններ են տարածվում, թե Շուշիի մատույցներում ռուսները զինտեխնիկա են տարել ու «շրջափակել էկոակտիվիստներին»։ Ինչ վերաբերում է ռուսական զորակազմի նոր հրամանատարին, նշվում է, թե նա թեժ կետեր անցած գեներալ է, կոշտ գործողությունների կողմնակից, եւ, առհասարակ, «սպասեք լավ նորությունների»։


Կոպիտ քարոզչական թեզեր են, որ կազմվում են Կոպիրկինի գրասենյակում։

Կրեմլի, ՌԴ ԱԳՆ եւ ՌԴ ՊՆ հայտարարությունները, որոնց հղում են անում ռուսապատկան շրջանակները, պետք է ուշադիր կարդալ։ Նախ, դրանցում չի նշվում, թե ով է փոխել միջանցքի ռեժիմը, խոսք չկա Բաքվի անցակետի մասին։ Երկրորդ, ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ «օրինականացվում» է Բաքվի այն պատճառաբանությունը, թե իբր հայկական կողմը ռուս «խաղաղապահների» ուղեկցությամբ զենք են տեղափոխում Արցախ։ Այս մասին Բաքուն սկսել է խոսել դեռ տարեսկզբից, եւ պատահական չէ, որ ոչ ՌԴ ԱԳՆ, ոչ ՌԴ ՊՆ երբեւէ չեն հերքել դա։ Հաջորդը, Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ «իրավիճակը բարդ է եւ լրացուցիչ ջանքեր է պահանջում», կրկին առանց որեւէ կոնկրետության։ Հղում է արվում Լավրովի ավելի վաղ արած հայտարարությանը միջանցքում անցակետի մասին, որը սակայն ոչ այլ ինչ էր, քան Բաքվին մուտքի հնարավորություն տալու առաջարկ։ Փաշինյան-Պուտին նողկալի համակարգումը կայացել է մարտի 21-ին Լավրով-Միրզոյան մոսկովյան ներկայացման ժամանակ։


Բերձորի միջանցքին որեւէ «արտառոց» բան չի կատարվել՝ նույն սխեման է, ինչ Հին Թաղեր-Խծաբերդում, Փառուխ-Քարագլխում, Բերձոր-Աղավնոյում, Լիսագորում։ Ռուսական զորակազմի, իրերն իրենց անունով կոչենք՝ ռուսական օկուպացիոն զորակազմի խնդիրները նոյեմբերի 9-ից ի վեր չեն փոխվել, զորակազմը հստակ կատարում է դրանք։ Այն է՝ ջհուդա-թուրքական եւ ջհուդականին արդեն բացեիբաց ենթարկված ռուսական ծրագրերով տվյալ պարագային Արցախի գետտոյացում, Արցախի իրավաբանական ենթարկում Բաքվին, պաշտպանության բանակի զինաթափում, հայ բնիկների աստիճանական արտաքսում՝ անձնագրային ռեժիմի հաստատմամբ։ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը եւ Բաքվի անցակետի օրինականացումն այս գործընթացի վճռորոշ փուլի մեկնարկն են։


Դրա հետ է կապված ռուսական ագենտուրային խողովակներով վերը բերված քարոզչական թեզերի տարածումը։ Իրականում, «խաղաղապահները» ցապարներին Շուշիի մոտակայքում «շրջափակել» են նրանց անվտանգությունն ապահովելու համար, հայերի հնարավոր գործողություններից։ Անցակետի տեղադրումից հետո «էկոակտիվիստները» կարող են արդեն պետք չգալ, եւ նրանց հեռանալն, անկասկած, կձեւակերպվի որպես «ճանապարհն ազատելու ռուսների գործողություն»։ Անցակետում, հայերի հնարավոր դժգոհությունները կանխելու նպատակով, սկզբնական շրջանում կարող է հաստատվել ռուս-ցապարական համատեղ վերահսկողություն, եւ սա «լավ նորությունն» է։ Զորակազմի հրամանատարին փոխում են, որպեսզի հայերին ասեն, որ նախորդը լավ չէր կատարում իր պարտականությունները եւ նրա վրա «դուրս գրեն» դժգոհությունը։


Թշնամական այս քարոզչության մեջ առանցքայինը «սպասենք» բառն է։ Սպասենք, համակերպվենք, ռուսները մի բան կանեն, Արեւմուտքը մի բան կանի։ Սպասենք ու չխանգարենք Հայաստանի վերացման ջհուդա-թուրքական ծրագրերին, դրանց համակարգող-օպերատոր Նիկոլին, նրա ռուսապատկան եւ «արեւմտամետ» սպասարկու հենակներին՝ իրենց թշնամական քարոզչությամբ։ Ծրագրի անխափան իրագործման երաշխիքը ռուսների հանդեպ հայերի հավատն է, այդ հավատը միաժամանակ հայերի ալիբին է՝ 200 տարվա ընթացքին 2․5 միլիոն սպանված ու մի ամբողջ հայրենիք արժեցած։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page