top of page

«Ինչո՞վ հերոսածին մայր չէ Աննա Հակոբյանը». Նիկոլ Փաշինյան

22 мая 2023 г.
1 мин. чтения

22.05.2023

Ճի՞շտ էր արդյոք հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելը, ինչն առաջացրեց հանրության ընդվզումը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարցրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան՝ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞վ հերոսածին մայր  չէ իր  կինը՝ Աննա Հակոբյանը․ նրանով, որ պատերազմում Աշոտ Փաշինյանը չի՞ զոհվել։ 

«Մարտական հերթապահության ժամանակ Աշոտ Փաշինյանը հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։


Եվ այդ հրետակոծության կամ հրթիռակոծության ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ նրանք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Ես կարծում եմ, որ պարզ է բոլորիս, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք։ Ես ուզում եմ մի հարց տալ՝  եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։


Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր չէ՞։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս այն պայմաններով, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- ասաց Փաշինյանը։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page