top of page

Ինչո՞ւ Արեւմուտքը այդպես էլ չկարողացավ մեկուսացնել Ռուսաստանին

25 июл. 2022 г.
1 мин. чтения

25.07.2022

National Interest պարբերականն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությանը մեկուսացնելու Արեւմուտքի ջանքերին:


Հոդվածի հեղինակ, սյունակագիր Մարկ Եպիսկոպոսը նշել է, որ մինչ Ռուսաստանը մեկուսացվում է Արեւմուտքից եւ արեւմտյան ղեկավարությամբ որոշ ինստիտուտներից, Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները մատնանշում են այլ եւ շատ ավելի մտահոգիչ զարգացումներ:


Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանաչ լույս է տվել Սեւ ծով հացահատիկի արտահանման գործարքին, որը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առաջին խոշոր գործարքն է փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր:


Ռուսաստանը եւ Իրանը դարձել են Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հիմնական աջակիցները, մինչդեռ Թուրքիան աջակցում է երկրի հյուսիսում գտնվող հակակառավարական խմբավորումներին։ Գագաթաժողովը չլուծեց այս հիմնական տարաձայնությունները, եւ Էրդողանը չկարողացավ ստանալ Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը`«ահաբեկչական» խմբավորումների դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում թուրքական նոր հարձակման համար:

Հացահատիկի գործարքն ավարտել է ռուսական դիվանագիտության մեկ շաբաթը, որը փորձագետների կարծիքով նպատակ է ունեցել ցույց տալու, որ Մոսկվային տնտեսապես եւ քաղաքականապես մեկուսացնելու արեւմտյան արշավը ձախողվել է:


Մինչ Ռուսաստանը գնալով մեկուսացվում է Արեւմուտքից եւ Արեւմուտքի գլխավորած որոշ ինստիտուտներից, Պուտինի հանդիպումները Թեհրանում մատնանշում են մեկ այլ եւ շատ ավելի մտահոգիչ երեւույթ. չնայած, Կրեմլի դեմ միասնական համաշխարհային ճակատ ստեղծելու եվրոպական եւ ամերիկացի քաղաքական գործիչների շարունակական փորձերին, ոչ արեւմտյան աշխարհի մի մասը մնում է չեզոք կամ, ինչպես Չինաստանի եւ Իրանի դեպքում է, հստակորեն աջակցություն է հայտնում ՌԴ-ին:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page