top of page

Ինչո՞ւ ենք ասում Հայոց բանակ, ԱՄՆ-ի հայերին բանակն ինչի՞ համար է պետք. Նիկոլ Փաշինյան

  • YO
  • 1 февр. 2024 г.
  • 1 мин. чтения

01.02.2024



Նախորդ օրն իմ աչքին ընկավ մեր Բանակի օրվա հետ կապված էմբլեմը ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք Հայոց բանակ: Ու մենք չենք նկատում դա, հասկանում ենք, որ դա մեզ համար այնքան սովորական բան է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին,  Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Բայց տարբերությունը ո՞րն է: Մեզ համար դա խնդիր չէ, մեզ համար հենց այդպես էլ պետք է լինի: Բայց եկեք կողքից նայենք, ասենք, մի րոպե՝ Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ, հայերի բանակ: Բայց, կներեք, հայեր կան ամեն տեղ. հայեր կան Թուրքիայում, հայեր կան Իրանում, հայեր կան Վրաստանում, ամեն տեղ: Այսինքն՝ մի րոպե, այս բանակն այն հայերի բանակն է, այն հայերի ինչի՞ն է պետք բանակը: Պատկերացրեցի՞ք: Լավ, ամենահեռու երկրի անունը տամ, որ բան չլինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք: Հասկանո՞ւմ եք, ընկալման ինստիտուցիոնալ մակարդակներ կան, որ երկրները բառերը, խոսույթները, գործողությունները, ժեստերն ընկալում են ինստիտուցիոնալ մակարդակով:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page