top of page

Ինչո՞ւ է Շառլ Միշելը արցախցիներին դիմում «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով

  • YO
  • 30 мая 2023 г.
  • 1 мин. чтения

30.05.2023

Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։


Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page