top of page

Ինչո՞ւ մենք ընտրեցինք Արցախի մահը

  • 28 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

28.09.2023



Արցախի համար հնարավոր 10 տարբերակից կանգ առանք մահվան տարբերակի վրա:


1988-ին մենք կարող էինք ԼՂԻՄ-ի համար ստանալ հանրապետության կարգավիճակ: Ասացինք՝ քիչ է:


1997-ին մենք կարող էինք Արցախը և Լաչինը՝ միասին՝ 6.2 հազար քառակուսի կիլոմետր տարածքով պահել որպես ՀՀ-ի շարունակություն և կունենայինք ՀՀ, որտեղով կանցնեին խողովակաշարեր, երկաթուղիներ, բայց ռազմապետական հեղաշրջման խմբակին՝ Սերժ, Քոչարյան, Վազգեն, Սամո, Արկադիա, Եսայան, Օսկանյան, պետք էր իշխանություն, փող ու փառք.... այլ ոչ անվտանգ Արցախ և ՀՀ:


1998-2018թթ Քոչարյանի ու Սերժի վարչակարգը բարգավաճեց, նրանց համար չկար Արցախի հարց, ասում էին՝ Արցախի հարցը լուծված է:


2018-ից հետո Փաշինյանը, ունենալով լեգիտիմության մեծ պաշար, փոխանակ վերադառնալու ցավալի ու արժանապատիվ կարգավորման, գնաց արկածախնդրության և մեզ բերեց 44-օրյա աղետ: Հենց նա է թիվ 1 պատասխանատուն և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:


2020թ նոյեմբերի 9-ի թղթի հետ կարող էինք ավելի հոգատար լինել, բայց անվանեցինք կապիտուլյացիա ու կապիտուլյանտ, նպատակը Նիկոլին հեռացնելն էր:


2023թ օգոստոսին դեռ կարող էինք, թեկուզ առանց կարգավիճակի, հայերին պահել իրենց բնօրրանում, բայց Քոչարյան-Սերժ-Արկադիա-Բակո խմբակը հեղաշրջում իրականացրեց Արցախում:


Այսօր այդ խմբակի ներկայացուցիչ Շահրամանյանը ստորագրել է Արցախը լուծարելու հրամանագիր:


Եթե 30 տարիներին մեր փոխարեն բանակցեր երրորդ պետություն, հավանաբար այսպիսի անպատվաբեր, ստորացնող ավարտի չէինք հասնի:


Մահ կամ ազատություն. մենք չտեսանք այլ տարբերակներ:


Մենք ընտրեցինք մահը:


Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page