top of page

Ինչպես էր ամերիկահայ բժիշկը մահով ազատում մարդկանց տառապանքից. Ջեք (Մուրադ) Գևորգյանի պատմությունը

13.05.2023

Ջեք Գևորգյանը (իրական անունը՝ Մուրադ) ամերիկահայ բժիշկ էր, ով քարոզում էր էվթանազիան: Հիպոկրատի երդման դրույթների խախտման պատճառով նա ստացել է սև համբավ և «Բժիշկ Մահ» մականունը։


Նա օգնել է մահացու հիվանդներին մահանալ: 1989 թվականին էվթանազիա իրականացնելու համար նա մշակել և կառուցել է հատուկ մեքենա, որը անվանել է «բարեգթության ապարատ»՝ «Մերսիտրոն» (անգլերեն «mercy»՝ բարեգթություն բառից)։ Նա մեքենան օգտագործել է այն հիվանդների համար, ովքեր այլ կերպ չեն կարողացել ինքնասպան լինել։ Հիվանդները կարող էին ինքնասպան լինել՝ սեղմելով Mercitron կոճակը։ Մեքենան հիվանդների արյան մեջ մորֆին է ներարկել, իսկ հետո թույնի մահացու չափաբաժին։ Գևորգյանն իրեն համեմատել է Մարտին Լյութեր Քինգի և Մահաթմա Գանդիի հետ, սակայն հակառակորդները նրան անվանել են «Դոկտոր Մահ»՝ 1950-ականներին իր պիոներական բժշկական փորձերի համար:


Ջեքը դատապարտվել է գործընկերների կողմից, նա բազմիցս ներկայացել է դատարան և չորս անգամ արդարացվել։ 1999 թվականին նա դատապարտվել է ուղղակի սպանության համար՝ ամիոտրոֆիկ կողային սկլերոզով հիվանդի էֆթանիզացիայի համար։ Թոշակառու բժիշկը բանտարկվել է, սակայն լավ վարքի համար ազատ է արձակվել 2007 թվականին։


Գևորգյանը ծնվել է 1928-ի մայիսի 26-ին Միչիգանում հայ գաղթականներ Լեւոն եւ Սաթենիկ Գևորգյանների ընտանիքում։


Ջեքն ի սկզբանե ցանկանում էր ռադիոհաղորդավար դառնալ, սակայն նրա գաղթական ծնողները հավատում էին ավելի խոստումնալից ապագային: Այսպիսով, նա դարձավ պաթոլոգ: Ջեք Գևորգյանը հիմնականում աշխատել է մահացածների հետ՝ կատարելով դիահերձումներ՝ ուսումնասիրելու հիվանդությունների բնույթը: Նրա ծնողները երբեք չէին պատկերացնում, որ նա կլինի առաջին ժամանակակից «տանատրոնի»՝ հունարեն «մահվան մեքենայի» ստեղծողներից մեկը և առաջինը, ով կօգնի մարդկանց օգտագործել այս մեքենան:


1952 թվականին ավարտել է Միչիգանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա ծառայել ԱՄՆ զինված ուժերում, մասնակցել Կորեական պատերազմին։


Հետո նա աշխատել է Դեթրոյթի Ֆորդ հիվանդանոցում, այնուհետև՝ որպես պաթոլոգ, Կալիֆորնիայի և Միչիգանի տարբեր հիվանդանոցներում։ Զբաղվելով բժշկական պրակտիկայով՝ Ջեքը պաշտպանում էր էվթանազիան այն դեպքերում, երբ հիվանդն այլևս ի վիճակի չէ բժշկական օգնություն ցուցաբերել, և որի տառապանքը պետք է կասեցնել։


1990 թվականի հունիսի 4-ին Ալցհեյմերի առաջին հիվանդն ինքնասպան եղավ մերսիտրոնի միջոցով։ 1990-1998 թվականներին Mercitron-ից օգտվել է ավելի քան 130 մարդ: 1991 թվականին Գևորգյանին զրկել են բժշկությամբ զբաղվելու արտոնագրից։ Այնուհետև նա չորս անգամ ներկայացել է դատարան, սակայն ապացույցների անբավարարության պատճառով արդարացվել է։


1999թ. մարտին Ջեք Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ուղղակի սպանության մեջ՝ Օքլենդ շրջանից 52-ամյա Թոմաս Յուքի էֆթանազիայի համար այն բանից հետո, երբ Բժիշկ Մահն ինքը տեսաերիզ էր ուղարկել հեռուստատեսությանը: Դատարանի որոշմամբ պարոն Գևորգյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։ 2007 թվականի հունիսի 1-ին 79-ամյա Ջեք Գևորգյանը պայմանական վաղաժամկետ ազատմամբ դուրս է եկել բանտից լավ վարքագծի համար։


Բժիշկ Ջեք Գևորգյանը մահանալու իրավունքը համարել է մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Բազմիցս ականատես լինելով անբուժելի հիվանդների տառապանքներին՝ Ջեքը հավատում էր, որ երբ ցավն անտանելի է դառնում, հիվանդը բարոյական իրավունք ունի որոշել մահանալ, և որ բժիշկներին պետք է թույլ տրվի օգնել նրան այդ հարցում: Քաղցկեղի վերջին փուլում կամ որևէ այլ հիվանդության ցավով տառապող մարդու համար մեքենան առանց ցավի էվթանազիա է ապահովել։


Գևորգյանը աշխատել է Լոս Անջելեսի մի քանի հիվանդանոցներում, եղել է Միչիգան ​​նահանգի Սաութֆիլդ քաղաքի Բժշկական ախտորոշման կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը և Դեթրոյթի Սարատոգա հիվանդանոցի գլխավոր պաթոլոգը: Նա հրապարակել է ավելի քան 30 բրոշյուր և հոդված բժշկական ամսագրերում, այդ թվում՝ «Դեղատոմսով բժշկություն. պլանավորված մահվան օգուտը»:


2008 թվականի մարտի 12-ին Գևորգյանը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել որպես ԱՄՆ Կոնգրեսի անկախ թեկնածու՝ ներկայացնելով Միչիգանը: Թեեւ նա չի հաղթել ընտրություններում, սակայն ստացել է ձայների 2,6 տոկոսը։


2010 թվականին նկարահանվել է «Դուք չգիտեք Ջեքին» կենսագրական ֆիլմը, որը պատմում է բժիշկ Գևորգյանի կյանքի մասին: Ջեքին մարմնավորում է Ալ Պաչինոն:


2011 թվականի հունիսի 3-ին, 83 տարեկան հասակում, Ջեք Գևորգյանը մահացել է Միչիգանի Բոմոնտ հիվանդանոցում՝ երիկամների ու սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page